Չնայած Ուկրաինան, լինելով ԳՈւԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) անդամ երկիր, մշտապես հանդես է եկել տարածքային ամբողջականության դիրքերից, չի եղել պրո-հայկական, բայց կար մի շրջան, երբ ԵՄ -ի հետ անդամակցության շրջանակներում Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի շարքում Հայաստանը կարող էր ակնկալել Ուկրաինայի մաքսիմալ չեզոքությունը ղարաբաղյան հարցում:
Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ ի պատասխան հարցի, թե Ուկրաինայի պետական իշխանությունը մի՞շտ է նման դիրքորոշում ունեցել Լեռնային Ղարաբաղի հարցում, թե՞ նախագահ Պյոտր Պորոշենկոյի անձնական դիրքորոշումն է ԼՂ-ն չճանաչելը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Բաքվում ասել է, որ Ուկրաինան երբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղը:
«Կար մի շրջան, երբ որոշ առումով նկատելի էր, որ ԳՈւԱՄ-ի անդամ երկիր Ուկրաինայի իշխանություններն ուզում էին հավասարություն պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Սակայն Ղրիմի անեքսիայի հարցում Հայաստանի դիրքորոշմամբ (Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԽ-ում Հայաստանն այն 11 երկրների թվում էր, որը չէր ճանաչում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անօրինական չէր համարում Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն) այդ հնարավորությունից մեզ զրկեցինք` ճանաչելով Ղրիմի անեքսիան: Եվ այսօր, բնականաբար, իրեն ավելի ազատ է զգում Ռուսաստանի դեմ չհայտարարված պատերազմում»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Դեռ ավելին, ըստ Սաֆարյանի, մտահոգիչ է այն, որ Ուկրաինան փաստացի կողմ է արտահայտվել ստատուս քվոյի փոփոխությանը. «Ւսկ դա գիտե՞ք ինչ է նշանակում Բաքվի մեկնաբանություններում, և թե ինչպես կարող է շահարկել հետագայում ռազմական նոր ավանտյուրա նախաձեռնելու առումով: Սա փաստացի իր օգտին ևս մեկ քաղաքական հայտարարության կորզում է»:
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44