Հուլիսի 15-ին` ժամը 18:30-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի կունենա «Առաջնորդարան» երիտասարդական դպրոցի առաջին հանդիպումը` «Ես ազատ եմ մինչև…» թեմայով (հասցեն` Ռ. Իսրայելյան 21` առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու բակում):
Մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար, հատկապես` սկզբունքային, սեփական կյանքը տնօրինել ձգտող երիտասարդների:
Սա բացառիկ հնարավորություն է անձնական զարգացման և սոցիալական ինտեգրման համար, խորացնելու ազգային, հոգևոր գիտելիքները, հմտացնելու կազմակերպչական ու գործնական ունակությունները, ծանոթանալու գիտնականների, երիտասարդական ոլորտի գիտակների ու տարբեր բնագավառներում հաջողության հասած ձեռներեցների հետ:
Երիտասարդ առաջնորդները կուսումնասիրեն 21-րդ դարի փիլիսոփայության, քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների ժամանակակից տեսությունները, հանդես կգան սեփական մոտեցումներով, հայ ժողովրդի ու Եկեղեցու առջև ծառացած արդի մարտահրավերների հաղթահարմանն ուղղված նախագծերով: Բանախոսները կաջակցեն նրանց նախաձեռնությունների կյանքի կոչմանը:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ «ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ»-ը ձևավորվել է Թեմի և Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) համագործակցության արդյունքում:
Այն երկամսյա դասընթաց է, որը կազմակերպվում է դասախոսությունների, քննարկումների, հայտնի գործիչների հետ հանդիպումների ու խմբային ծրագրերի իրականացման ձևաչափով:
Առաջին զրույց-քննարկման խոսնակն է Տ. Եսայի քահանա Արթենյանը:
Սիրով հրավիրում ենք ամենքիդ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02