Կայացավ «Համախմբում» կուսակցության Գյումրի քաղաքի տարածքային կազմակերպության հիմնադիր ժողովը։ Կուսակցության նախագահը՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ժողովի ընթացքում ընդգծեց, որ հոկտեմբերին Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին կուսակցությունը միանշանակ մասնակցելու է: Օսկանյանի համար սա կարծես թե պատվի հարց է, թեև իրականում սա պետք է գնահատել նրանց առաջին մեծ հայտը և սեփական հնարավորությունների առաջին քննությունը: Մնում է միայն հստակեցնել, թե ինչպե՞ս և ի՞նչ ռեսուրսներով է Օսկանյանը պատրաստվում նշանակալի արդյունքներ ձեռք բերել:
Բանն այն է, որ, օրինակ, Գյումրու տարածքային կազմակերպության նախագահ Հունան Մազմանյանը տեղում հստակության որևէ նշան չի տեսնում, կան ընդամենը դեկլարատիվ կոչեր ու տեսական պատկերացումներ: Այսպես, երբ Մազմանյանից հարցնում են, թե «Համախմբումն» այսօր ո՞ր քաղաքական ուժերի հետ է բանակցում առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու նպատակով, վերջինս հայտնում է. «Մենք առայժմ ոչ մեկի հետ էլ չենք բանակցում»: Հետո էլ հավելում է, որ բացառվում է իրենց համագործակցությունը իշխանական ուժերի հետ, միանշանակ մերժելու են:
Սակայն հենց որ խոսք է բացվում ընտրությանը մասնակցելու ձևաչափի մասին, կուսակցության ներկացուցիչն ասում է. «Ամեն դեպքում ասեմ, որ ընտրությանը մասնակցելու 3 տարբերակ ունենք՝ գնալ առանձին, գնալ ողջ ընդդիմադիր դաշտով և, իհարկե, որևէ դաշինքով»:
Տպավորություն կա, որ Օսկանյանի խումբը հաշվի է առել բոլոր հնարավոր տարբերակները: Բայց սա խաբուսիկ տպավորություն է: Իրականում «Համախմբումի» ինտելեկտուալ հատվածը չի դիտարկել առավել իրատեսական ու ազնիվ տարբերակը, այն է՝ ընդհանրապես չմասնակցել ընտրությանը, քանի որ եթե սա մասնակցություն է մասնակցության համար, ապա միջոցների անիմաստ վատնում է ստացվում: Իսկ եթե մասնակցություն է հաղթելու համար, ապա կուսակցությունում չկա գոնե մեկը, ով ընդունակ կլինի ռեալ գնահատել շանսերը:
Աղբյուրը՝ Shame.am
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02