Լեռնային Ղարաբաղում բոլորը դեմ են որևէ զիջման, որովհետև ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ մենք գործ ունենք մի թշնամու, մի հարևանի հետ, որը միայն ուժի լեզուն է հասկանում և տարիների ընթացքում իր վարքագիծը չի փոխել. Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂ ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Ռուդիկ Հյուսնունցը:
Նրա հետ խոսել ենք այս օրերին անընդհատ շրջանառվող խոսակցությունների մասին, ըստ որոնց, այժմ բանակցային սեղանին դրված է մի փաստաթուղթ, որով ԼՂ-ին առաջարկվում է միջանկյալ կարգավիճակ՝ Ադրբեջանին տարածքներ զիջելու դիմաց:
«Եթե իրենք ուզում են ընդհանրապես հաշտության եզրերի գնալ, ինչ-որ փոխզիջումների գնալ, իրենք պետք է իրենց հանրության մեջ հաշտության տարրեր մտցնեն: Եթե մենք դա չենք տեսնում, ի՞նչ է նշանակում հինգ շրջաններ տալ ինչ-որ բանի դիմաց, ինչ-որ անորոշ կարգավիճակի, ժամկետների դիմաց… Մեր սահմանները գծագրված են մեր հերոսների արյան գնով, բազմիցս ասել եմ, որ իմ ընկերները զոհվել են սահմանի վրա և իրենց արյունով գծագրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանը, որն ամրագրված է և՛ ԼՂ Ազգային ժողովի 2005 թվականի հունվարի 9-ի օրենքով, և՛ Սահմանադրության 11-րդ գլխի առաջին կետով»,- ասաց ԼՂ ԱԺ պատգամավորը:
Ըստ նրա՝ բոլոր խոսակցություններն իրենց համար երկրորդական են: «Բանակցային սեղանի շուրջ կարող են լինել այս կամ այն ձևաչափով տարբեր առաջարկություններ: Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ճակատագիրն է որոշվում, և ժողովրդի ինքնորոշման իրավունքը դրվում է մի կողմ, և այսօր մենք խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, մենք ընդհանրապես խոսելու որևէ բան չունենք»,- ասաց Ռուդիկ Հյուսնունցը՝ նշելով, որ ի վերջո ԼՂ ժողովուրդը պետք է որոշի՝ ցանկանու՞մ է ապրել անկախ: «Մեր ինքնորոշման իրավունքից մենք երբևիցե չենք հրաժարվելու»,- ասաց նա:
Ռուդիկ Հյուսնունցը նշեց, որ առանց բանակցային գործընթացին ԼՂ-ի մասնակցության, եղած բանակցություններն իր համար անլուրջ են, առաջարկներն էլ՝ անիրականանալի: «Դրա համար ցանկացած առաջարկություն՝ լինի դա թե՛ փուլային, թե՛ փաթեթային, մեզ չի մտահոգում: Մենք ապրում ենք մեր երկրի վրա»,- ասաց նա:
Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի լավատեսական տրամադրություններին՝ կապված ԼՂ կարգավորման գործընթացի հետ, Ռուդիկ Հյուսնունցն ասաց. « Անկեղծ ասած, ինչ-որ գործընթացներ են սկսվում, որով ցանկանում են Ադրբեջանին մտցնել Եվրասիական տնտեսական միության մեջ: Իսկ Լավրովները գալու են ու գնան, ու էլի են եղել այլ արտգործնախարարներ՝ Իվանովներ էլ գնացել, եկել: Այսօր Ադրբեջանը Նախիջևան է մարսել, ուզում էր Ղարաբաղ էլ մարսել, էն էլ կանգնել է կոկորդին, ու այդպես էլ մնալու է: Անգամ Լենկ Թեմուրը չի կարողացել ղարաբաղցիներին հնազանդեցնել»:
tert.am
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02