Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակտիվացնում է ջանքերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ դեմառդեմ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ՝ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերություններին նոր խթան հաղորդելու համար: Այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում նաև ԱՄՆ Կոնգրեսում, որի մոտ 50 անդամ ստորագրել է Հայաստանի առաջնորդի հետ հանդիպում կազմակերպելու հարցով Սպիտակ տանն ուղղված խնդրագիրը: Այդ մասին գրում է Washington Free Beacon-ը:
Թրամփի հետ հանդիպման ուղղությամբ ջանքերը տեղի են ունենում Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև լարվածության սրման ֆոնին: Օրերս ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ՝ ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ձերբակալության պատճառով: Թուրքիայի հետ դիվանագիտական լարվածության ֆոնին Փաշինյանի հետ հանդիպման կողմնակիցները հնարավորություն են տեսնում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների խթանման համար:
Մինչ ամերիկացի հոգևորականը շարունակում է պահվել թուրքական բանտում, ԱՄՆ-ն հնարավորություն ունի ամրապնդելու իր կապերը Հայաստանի՝ Թուրքիայի գլխավոր դիվանագիտական հակառակորդներից մեկի հետ:
Հեղինակը հիշեցնում է, որ Փաշինյան-Թրամփ հանդիպումից բացի, կոնգրեսականները Թրամփի վարչակազմին կոչ են անում նաև բարձրաստիճան դիվանագիտական բանակցություններ անցկացնել Հայաստանի նոր կառավարության հետ:
Թրամփի վարչակազմը չի մեկնաբանել կոնգրեսականների դիմումը՝ հրաժարվելով պատասխանել հնարավոր հանդիպման մասին Washington Free Beacon-ի հարցերին:
Պետքարտուղարության պաշտոնյան լրատվամիջոցին հայտնել է, որ գերատեսչությունում «դիտարկում և պատշաճ կերպով արձագանքում են Կոնգրեսից բոլոր նամակներին», բայց հրաժարվել է այլ մեկնաբանություն տրամադրել:
Սպիտակ տան ազգային անվտանգության խորհուրդը նույնպես հրաժարվել է մեկնաբանել հարցը:
Թրամփի վարչակազմի նախկին պաշտոնյաներից մեկը հայտնել է Washington Free Beacon-ին, որ Սպիտակ տունը պետք է որսա պահը և Հայաստանի հետ նոր հարաբերություններ կառուցի:
«Այն պահին, երբ Թուրքիան շրջվում է ԱՄՆ-ից և արտաքին քաղաքականությունում մեր ազգային շահերից, Հայաստանն անում է իր ուժերից բխող ամեն բան ձիթենու ճյուղ պարզելու և Ամերիկայի հետ է՛լ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու համար: Նախագահ Թրամփը պետք է ողջունի դա և հետ չկանգնի Էրդողանի առաջ»,- ասել է աղբյուրը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի նախաձեռնած նամակը, որին աջակցել են Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի և հետախուզության հարցերով հանձնաժողովի ղեկավարները և որը ստորագրել է Կոնգրեսի 48 անդամ, հուլիսի 30-ին ուղարկվել է նախագահ Դոնալդ Թրամփին: Նամակը կոչ է անում ԱՄՆ առաջնորդին հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հայ-ամերիկյան երկխոսությունը և երկկողմ համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու ջանքերի շրջանակում:
«Պարո՛ն նախագահ, մենք կոչ ենք անում Ձեզ հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցելու համար ԱՄՆ այցի ընթացքում»,- ասված է կոնգրեսականների նամակում:
10:19
10:03
16:04
15:44
15:21
15:03
10:02
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:21 31.10.26
15:44 31.10.26
15:03 31.10.26
16:04 31.10.26
10:03 01.11.26
10:19 01.11.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02