Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Այս մասին տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից:
Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր պատասխանատու գործունեության մեջ: Մհեր Գրիգորյանը կարևորել է հայ-ճապոնական համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ հատկապես առանձնացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը:
Դեսպան Յամադան, շնորհակալություն հայտնելով փոխվարչապետին ջերմ ընդունելության համար, ներկայացրել է իր տպավորությունները Հայաստանից: Դեսպանն ընդգծել է, որ Ճապոնիան և Հայաստանն ունեն շատ ընդհանրություններ՝ շեշտելով երկու երկրների հարգանքը իրենց մշակույթի և պատմության նկատմամբ:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ճապոնական ներդրումներին և տնտեսության ոլորտում հայ-ճապոնական համագործակցության հեռանկարին: Փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանում բիզնես ծավալելու առավելությունները և նշել, որ Հայաստանը Ճապոնիայում պետք է դիտարկվի ոչ միայն որպես առանձին շուկա, այլև որպես դարպաս դեպի ԵԱՏՄ մյուս անդամ երկրներ: Դեսպան Յամադան վստահեցրել է, որ իր երկրում կներկայացնի Հայաստանում ստեղծված ներդրումային գրավիչ և նպաստավոր միջավայրը և իր պատշոնավարման ընթացքում ջանքեր չի խնայի հայ-ճապոնական համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02