«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մեծ թվով դեսպաններ են հետ կանչվելու Հայաստան: Մի տվյալով՝ մոտ 15, մյուսով՝ 22 դիվանագետ է փոխվելու: Խոսքը ոչ դիվանագետների կամ նրանց մասին է, ովքեր դիվանագիտական կարիերայի աճի ճանապարհով չեն հասել դեսպանի պաշտոնին, այլ քաղաքական կամ ուրիշ նկատառումներից ելնելով: Այդ մասին գրում է։
«Երբեմն դեսպան են նշանակվել նրանք, ում հարկավոր էր պաշտոնից ազատել, երկրից հեռացնել, բայց իշխանությունը չի ցանկացել նեղացնել նրանց: Այդ ճանապարհով դեսպանի պաշտոնին հայտնվեցին, օրինակ, Վայոց ձորի մարզպետ էդգար Ղազարյանը կամ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանը: Դեսպանների պաշտոններին էին հայտնվում նաև նրանք, ովքեր Սերժ Սարգսյանին կամ ՀՀԿ-ին որոշակի ծառայություններ էին մատուցում և, որպես պարգևատրում, գործուղվում արտերկիր՝ զբաղեցնելով կադրային դիվանագետների տեղը, որոնք տասնյակ տարիներ սպասում էին նշանակման իրենց հերթին:
Հիմա Նիկոլ Փաշինյանը որոշել է նրանց բոլորին հետ կանչել և նշանակել պրոֆեսիոնալ դիվանագետների, որոնք ունեն համապատասխան կրթություն և աշխատանքի փորձ:
Պետք է ենթադրել, որ սրանից կշահի Արտաքին գործերի նախարարության աշխատակազմը, որտեղ բոլոր աշխատողների երազանքը դեսպան նշանակվելն է: Բայց լավատեղյակները պնդում են, որ նշված քանակի դեսպանների թեկնածուներ Հայաստանը չունի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02