2017 -ին ԵՄ-ն կսկսի իրականացնել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը։ Այս մասին հուլիսի 15-ին՝ Երեւանում ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարների քննարկման ժամանակ, ասել է Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
Ի հաստատումն դրա՝ նա անդրադարձել է նոր փաստաթղթերի նախագծերին, որոնք կազմվել են Բրյուսելում: «Դրանք մեր առաջնահերթությունների մի մասն են 2017–ի համար», - հավելել է նա: Եվրոպացի պաշտոնյայի պնդմամբ՝ ԵՄ-ն Արեւելյան գործընկերության երկրներին միանման է վերաբերում՝ անկախ այն հանգամանքից, թե նրանք որոշել են համագործակցել Եվրամիության հետ, թե ոչ։
«Բրյուսելը խտրականություն չի դնում։ Իհարկե, Մոլդովայի, Վրաստանի եւ Ուկրաինայի հետ, որոնք ընտրել են եվրոպական ասոցիացիան, ԵՄ-ն ունի այլ օրակարգ, քան Հայաստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի հետ։ Այնուամենայնիվ, ԵՄ-ն կողմնակից է համագործակցությանը, այլ ոչ թե բաժանարար գծերի:
«Նոր պայմանագրով Հայաստան - ԵՄ բանակցությունները արդեն իսկ ընթանում են, եւ առաջընթացը նկատելի է: Մենք քննարկում ենք մեր աջակցության հետագա ուղղությունները», - ասել է Սվիտալսկին:
Հիշեցնենք, որ 2013-ից ԵՄ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել առանց վիզայի: Իսկ Հայաստան – ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարից, պարզեցրել է Հայաստանի քաղաքացիների համար կարճաժամկետ վիզաների ընթացակարգերը դիմումների գործընթացը։
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02