Araratnews.am.- Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում մղված մարտերի առաջին օրերին զոհված 20-ամյա զինծառայող Քյարամ Քալաշի Սլոյանի ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում: Զոհված զինծառայողի ընտանիքին աջակցելու նպատակով մի խումբ քաղաքացիներ հանդես են եկել օգնել ցանկացողներին իրենց նախաձեռնությանը միանալու կոչով:
«Այս օրերի քննարկումների արդյունքում եկանք համաձայնության, որ կմիավորենք մեր ուժերը հերոս Քյարամ Սլոյանի ընտանիքին օգնելու համար»,- ասվում է հայտարարությանմեջ:
Նախաձեռնությանն արդեն արձագանքնել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Լուրն Aaratnews.am-ին հայտնեց «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին:
«Այս պահին զբաղված ենք զոհված զինծառայող Քյարամ Սլոյանի ընտանիքի սոցիալական խնդիրների լուծմամբ: Իմ հայտարարությունից հետո մեզ հետ կապվել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ներկայացուցիչը, ապա նաեւ՝ Արփինե Հովհաննիսյանը եւ ցանկություն հայտնել հոգալ Սլոյանների ընտանիքի տան տանիքի վերանորոգման ողջ ծախսերը: Իհարկե, նախարարը խնդրեց չհրապարակել իր անունը, բայց ես կարծում եմ՝ պարտավոր ենք հրապարակել»,- նշեց Բորիս Մուրազին՝ հավելելով, որ արդեն զբաղված են այդ հարցերով:
Հիշեցնենք, որ Մարտակերտում զոհված Քյարամ Սլոյանին հուղարկավորել են մոտ մեկ շաբաթ առաջ, իսկ երեկ վերահուղարկավորել են. ադրբեջանական կողմը Կարմիր Խաչի միջնորդությամբ վերադարձրել էր զինծառայողի գլուխը:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02