Թուրքիայի իշխանությունները կարող են վայրկենապես վերջ տալ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում առկա ճգնաժամին, եթե ազատ արձակեն կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին:
Reuters-ին տված հարցազրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
«Թուրքական կառավարությունը մեծ սխալ գործեց՝ ազատ չարձակելով հոգևորականին: Այդ սխալին հաջորդող բոլոր օրերին ճգնաժամն ավելի է խորանում: Սակայն դրան կարելի է վայրկենապես վերջ տալ, և որպես ՆԱՏՕ-ի անդամ, որպես Արևմուտքի մի մաս՝ առանց նախապայմանի ազատ արձակել քահանա Բրանսոնին»,- ասել է Բոլթոնը:
Աղբյուրը հիշեցնում է, որ հոգևորականի կալանքի պատճառով ամերիկյան իշխանությունները կրկնապատկել են Թուրքիայից ալյումինի ու պողպատի ներկրման մաքսատուրքերը, ինչպես նաև մի շարք պատժամիջոցներ են սահմանել Անկարայի նկատմամբ:
Դրա հետևանքով թուրքական լիրան կտրուկ անկում է արձանագրել ամերիկյան դոլարի նկատմամբ՝ տնտեսական լուրջ ռիսկեր ստեղծելով նաև Թուրքիայի հետ համագործակցող այլ պետությունների համար:
Հայտնի է, որ Անկարան Բրանսոնին մեղադրում է 2016թ. տեղի ունեցած պետական հեղաշրջման անհաջող փորձի «կազմակերպիչ» իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու համար, սակայն հոգևորականը հերքում է դա:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02