Արտասովոր հարսանիք է տեղի ունեցել Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտո-Դոմինգոյում: Ինչպես հայտնել է EFE գործակալությունը, պերուացի դերասան եւ բնապահպան Ռիչարդ Տորեսն ամուսնական կապ է հաստատել ծառի հետ:
Ակցիայի նպատակը հասարակայնության ուշադրությունն անտառների անօրինական հատման խնդրի վրա հրավիրելն էր:
Արարողությանը, որն անցած հանգստյան օրերին տեղի է ունեցել Քրիստոփոր Կոլումբոսի անվան զբոսայգում, որը գտնվում է Սանտո-Դոմինգոյի մայր տաճարից մի քանի մետր հեռավորության վրա, տասնյակ մարդիկ էին եկել: Տորեսը հագել էր ձյունաճերմակ կոստյում՝ կարմիր փողկապով, գլխին սեւ գլխարկ էր դրել:
Դերասանը ծառին ծաղկեփունջ է մատուցել, ամուսնական մատանի հագցրել ճյուղին եւ հայտարարել, որ համաձայն է նրա հետ ամուսնանալ: Դրանից հետո նա բաժակ է բարձրացրել ամբողջ աշխարհի խաղաղության համար:
Հյուրերի թվում էր Դոմինիկյան Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության նախկին նախարար Հայմե Դավիդ Ֆեռնանդես Միրաբալը: «Սա նմանօրինակ արդեն 17-րդ հարսանիքն է: Մենք կանգ չենք առնի, քանի դեռ 100-րդ արարողությունը չենք կատարել եւ Գիննեսի ռեկորդ չենք սահմանել»,- հայտարարել է դերասանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02