ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ռուանդայի ԱԳ նախարար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ, ում որպես Աֆրիկյան միության ներկայացուցիչ ուղեկցում էր Գաբոնի արտաքին գործերի, ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային ինտեգրացիայի նախարար Ռեջի Իմոնգոլը:
Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը կարևորել է իր գործընկերների այցելությունը՝ որպես Ռուանդայից և Գաբոնից առաջին բարձրաստիճան այց Հայաստան: Նախարարն ընդգծել է, որ երկրի զարգացմանն առնչվող տարբեր, այդ թվում՝ նորարարության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զարգացման օրակարգի, երիտասարդության և այլ հարցերում մեր օրակարգերը համընկնում են։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Հայաստանի իշխանությունների քաղաքական հետաքրքրվածությունը՝ առավել ընդլայնելու Աֆրիկյան մայրցամաքի հետ համակողմանի փոխգործակցությունը։
Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները բարձր են գնահատել միջազգային հարթակներում հաստատված արդյունավետ համագործակցությունը՝ կարևորելով երկկողմ օրակարգի առաջմղման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ս.թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք ՖՄԿ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները և գագաթաժողովի կարգախոս հանդիսացող «Ապրել միասին»-ի խորհուրդը՝ նշելով, որ գագաթաժողովի անցկացումը Հայաստանում մեծ պատիվ, միաժամանակ նաև մեծ պատասխանատվություն է, և հայկական կողմը ամենայն լրջությամբ է մոտենում այն բարձր մակարդակով անցկացնելու հանձնառությանը։ Այս համատեքստում նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ՖՄԿ դերը՝ որպես երկխոսության և մտքերի փոխանակման արդյունավետ հարթակ, և հանդիսանալով կազմակերպության ակտիվ անդամ՝ հավատարիմ է ֆրանկոֆոնիայի համընդհանուր արժեքներին ու նպատակներին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Երևանյան գագաթաժողովի օրակարգի, նախատեսվող միջոցառումների և մասնակիցների հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերի շուրջ:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը գործընկերներին ներկայացրել է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային հարթակներում Հայաստանի հետևողական և սկզբունքային քայլերը՝ այս հարցում կարևորելով Հայաստանի և Ռուանդայի համատեղ ջանքերը: Նախարար Մնացականյանը հավելել է, որ Հայաստանը վերոնշյալ նախաձեռնություններն իրականացնում է որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ՝ նպատակ ունենալով կանխել մեկ այլ ժողովրդի կողմից այդ արհավիրքի հնարավոր վերապրումը։ Զրուցակիցները շեշտել են, որ այս հարցում երկու ժողովուրդներին միավորում է ոչ միայն ընդհանուր պատմությունը, այլև դիմակայելու կարողությունը և վերապրելու վճռականությունը։
Այցի շրջանակներում Ռուանդայի և Գաբոնի արտաքին գործերի նախարարներն այցելել են Ծիծեռանակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև գրառում կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում։
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02