Հայաստանում ներդրում անել ցանկացողները չեն նայելու մեր վարչապետը մորուքով է թե՝ ոչ, նախարարները դուխով են թե՝ ցռան , այլ փորձելու են հասկանալ թե ինչպիսի վերաբերմունք է ցուցաբերում կառավարությունը՝ արդեն իսկ Հայաստանում ներդրումներ կատարածների նկատմամբ ...
Եվ այս իմաստով «Լիդիան Արմենիա»-ի շուրջ ձևավորված իրավիճակը հստակ ցույց է տալիս գործող կառավարության վերաբերմունքը ներդրողների նկատմամբ, որը մեկ բառով կարելի է անվանել շիլաշփոթ կամ՝ խառնաշփոթ. իրականում ամեն բան շատ պարզ է կառավարությունը կամ պետք է հայտարարի, որ աջակցում է «Լիդիան»-ին և ապահովի այս ընկերության բնականոն աշխատանքը կամ էլ հայտարարի, որ ինքը բնապահպանության ջատագով է՝ կասեցնելով
«Լիդիան»-ի գործունեությունը լավ հասկանալով, որ նման դեպքում մոտ հազար մարդ մնալու է անգործ, Հայաստանը ստիպված է լինելու միլիոնավոր դոլարներ փոխհատուցել «Լիդիան»-ին և որ ամենակարևորն է տուժելու է Հայաստանի միջազգային հեղինակությունը համաշխարհային բիզնես շուկայում: Կառավարությունը պետք է կանխատեսելի լինի բիզնեսի համար, այլ ոչ՝ ժամանակ շահի և վնասներ պատճառի նույն բիզնեսին...
Մի կողմից ամեն օր խոսում եք ներդրումների մասին, մյուս կողմից՝ արդեն իսկ ներդրումներ կատարած ընկերություններին պետական ռեսուրսներով նեղացնում և վիրավորում՝ ինչպես պոտենցիալ հանցագործների , ինչը լրջագույն հարված է Հայաստանի տնտեսությանը:
Ո՞վ է ասում մի ստուգեք «Veolia» ընկերությանը, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ին և մյուս բիզնեսները, բայց դա պետք է անել հարգանքով, չափազանց զգույշ՝ գործարարներին և ներդրողներին չնեղացնելու համար :
Նիկոլի կառավարության այս 4 ամիսների ընթացքում ոչ մի լուրջ ներդրող Հայաստան չի եկել մի կողմից այն պատճառով, որ ներդրողները որպես կանոն խուսափում են հետհեղափոխական հեղհեղուկ իրականությունից, մյուս կողմից՝ այս կառավարությունը գործարարների և հարուստների նկատմամբ իր պահվածքով ուղղակի հավատ չի ներշնչում ներդրողների մոտ :
Կոռուպցիայի և կաշառակերության վերացումը (եթե իհարկե վերացնում են) կարևոր, բայց ոչ բավարար պայման է` ներդրումներ ապահովելու և տնտեսությունը զարգացնելու համար...
09:18
09:02
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44