Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, մեկնաբանելով Միացյալ Նահանգների հետ խիստ լարված հարաբերությունները, ոչ հավանական է համարել պատերազմի սկսվելը: Միևնույն ժամանակ, նա կոչ է արել երկրի զինված ուժերին կատարելագործել պաշտպանական հնարավորությունները: Այս մասին գրում է Reuters-ը՝ հոգևոր առաջնորդի պաշտոնական կայքին հղումով:
«Հիմնվելով քաղաքական հաշվարկների վրա՝ այաթոլլահ Խամենեին շեշտել է, որ ռազմական գործողությունների, պատերազմի հավանականություն չկա, բայց, միևնույն ժամանակ, հավելել է, որ զինված ուժերը պետք է զգոն լինեն՝ ընդլայնելով անձնակազմի ու սարքավորումնների հնարավորությունների սահմանը»,-նշվում է կայքում:
Հայտնի է, որ սեպտեմբերի 1-ին Իրանը հայտարարել էր բալիստիկ հրթիռների արտադրությունն ընդլայնելու, նոր կործանիչներ, սուզանավեր ձեռք բերելու մտադրության մասին:
Նախագահ Հասան Ռոհանին իր հերթին նշել էր, որ Թեհրանի հզոր ռազմական ներուժն այն զսպիչ ուժն է, որն ԱՄՆ-ին հետ է պահում իսլամական հանրապետության դեմ հարձակում գործելուց:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրից, որը կնքվել էր միջազգային միջնորդ «վեցյակի» (ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) և Իրանի միջև 2015-ին: Թրամփը հայտարարել էր նաև բոլոր պատժամիջոցների վերականգնման մասին, որոնց գործունեությունը դադարեցվել էր համաձայնագրի կնքումից հետո:
Հունիսին Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին հայտարարել է, որ Թեհրանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է դուրս գալ միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02