ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ և հույս հայտնել, որ այցը կնպաստի փոխգործակցության զարգացմանն ու խորացմանը:
Ազգային ժողովի նախագահը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը՝ որպես բանակցային գործընթացի հիմնական ձևաչափ: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումն է», - ասել է Արա Բաբլոյանը:
Օրենսդիր մարմնի ղեկավարը մտահոգություն է հայտնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության կասեցման առնչությամբ:
Անդրադառնալով ներհայաստանյան իրադարձություններին՝ ԱԺ նախագահը նշել է, որ ներքաղաքական որոշ հարցերի շուրջ ավելի վաղ մտահոգություններ էր հնչեցրել և այդ համատեքստում էլ իր նախաձեռնությամբ հանդիպումներ են կայացել երկրի վարչապետի, նախագահի և մարդու իրավունքների պաշտպանի հետ:
Թոմաս Գրեմինգերի հետ զրույցում Արա Բաբլոյանն ընգծել է, որ խնդիրները պետք է լուծվեն Սահմանադրության գերակայության պահպանմամբ և որ լուծումներին ուղղված քաղաքական կոնսենսուսի պետք է գալ համապատասխան քաղաքական քննարկումների մթնոլորտում:
Թոմաս Գրեմինգերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է, որ այցի նպատակն է Հայաստանի հետ հարաբերությունների ու համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը: Գրեմինգերը նշել է, որ թեև ԵԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակը դադարեցրել է իր գործունեությունը, սակայն կազմակերպությունը շարունակելու է բոլոր հնարավոր ձևերով առաջ մղել Հայաստանի հետ համագործակցությունը:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, կարևորելով Հայաստանի և ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, նշել է, որ վերջինս պատրաստակամ է Հայաստանին օժանդակել ընտրական բարեփոխումների գործընթացում:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից՝ Թոմաս Գրեմինգերը փաստել է, որ իբրև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար՝ պատրաստակամ է հնարավորինս աջակցել ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահներին:
Զրուցակիցներն անդրադարձել են կոռուպցիայի դեմ պայքարին, տարածաշրջանային խնդիրներին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
18:33
17:45
17:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44