Թուրքիայում գիշերը տեղի ունեցած հեղաշրջման փորձի հետևանքով զոհված ու վիրավորված մարդկանց թվում դժվար թե հայեր լինեն: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:
Նա նշեց, որ 60 զոհերի ու շուրջ 1100 վիրավորների անվանացանկը թուրք իշխանությունները դեռևս չեն հրապարակել, պաշտոնական տեղեկատվություն, թե ովքեր են մահացել ու վիրավորվել՝ դեռևս չկա:
«Հայեր դժվար թե լինեն: Իրադարձությունները փողոցում են կատարվել, կառավարության մոտ, մարդիկ բախումներ են ունեցել ոստիկանության հետ, չեմ կարծում, թե դրանց թվում կարող էին հայեր լինել: Վիրավորները ոստիկաններ ու զինվորներ են, քիչ հավանական է, որ դրանց թվում հայեր լինեին: Զոհերն էլ հեղափոխականներ են: Չեմ կարծում, որ կրկին հայեր լինեն»,- նշեց Էստուկյանը:
Հարցին, թե ի՞նչ է խոսում թուրք հասարակությունը, ինչո՞ւ հեղափոխության փորձ արվեց, «Ակոս»-ի հայկական բաժնի խմբագիրը նշեց, որ վաղը Թուրքիայում կարևոր իրադարձություն էր սպասվում՝ զինվորական, որի հետ էլ, հավանաբար, կապված էին գիշերվա դեպքերը:
«Սա բանակի մեջի տարակարծություններ էին: Օգոստոսին վեհագույն զինվորական ժողով պետք է գումարվեր, աստիճանակարգ պետք է նշանակվեր, որոշների աստիճանները պետք է բարձրանային՝ գեներալ, մայոր ու նրանք, ովքեր դա չէին ստանալու, իրենք էլ երևի արել են:
Անգամ Թուրքիայի քաղաքական ընդդիմությունը դեմ էր հեղաշրջմանը, հայտարարություններ արեցին, որ դեմ են: Բայց Թուրքիայում կա հակաէրդողանական զանգված: Թուրք հասարակության ուղիղ կեսը հետևում է Էրդողանին, սատարում է նրան, մյուս կեսն էլ՝ ատում է: Բանակի մեջ էլ ատողների խմբակ կար, որն էլ իրականացրեց սա, բայց անհաջող»,- մանրամասնեց Բագրատ Էստուկյանը:
Նա բացառեց հեղափոխականների քայլերի աջակցությունը օտար ուժերի կողմից՝ նշելով, որ արտաքին ուժերին ձեռնտու չէր Էրդողանի իշխանության փոփոխությունը:
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44