ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 5-8-ն աշխատանքային այցով Բրյուսելում է:
Այցի ընթացքում հանձնաժողովի նախագահը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Սեպտեմբերի 5-ին Արմեն Աշոտյանը հանդիպել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմի հետ:
Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր, ընդգծվել է նոր մակարդակի խորհրդարանական համագործակցության ձևաչափ ունենալու կարևորությունը, որն ուղղված կլինի ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցության խորհրդարանական բաղադրիչի ընդլայնմանը:
Հաջորդ օրն Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքքալիսթերի հետ:
Քննարկվել են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումները, երկրում ժողովրդավարական իրավիճակի հետ կապված հարցեր, ինչպես նաև արտաքին քաղաքականության ոլորտում առկա միտումներն ու մարտահրավերները: Քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման հետ կապված հարցեր:
Նույն օրը հանձնաժողովի նախագահը և Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահ Ռեբեքա Հարմսը քննարկումներում անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, կարևորել ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկմանը վերաբերող հարցեր: Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող քաղաքական վերջին զարգացումներին՝ Արմեն Աշոտյանը կարևորել է իշխանության ճյուղերի հավասարակշռված փոխգործակցությունն ու Սահմանադրությամբ երաշխավորված տարանջատումը: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ անկախ Հայաստանում քաղաքական ուժերի փոփոխություններից՝ մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ցանկացած կառավարության առաջնահերթությունը:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02