Սեպտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռումինիայի հայոց թեմի Կոստանցա քաղաքի Ս. Աստվածածին եկեղեցու ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Օշական քահանա Խաչատրյանի:
Տեր Օշականը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ ուխտավոր հայորդիներից շատերն առաջին անգամ են այցելում Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ներկայացրեց համայնքի հոգևոր-ազգային կյանքը, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը փոխանցեց ուխտավորներին` կարևորելով թեմի կողմից նման ուխտագնացությունների կազմակերպումը դեպի հայրենիք ու Սուրբ Էջմիածին, ինչն ավելի է սերտացնում կապը սեփական արմատների հետ: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ողջունեց եկեղեցական կառույցների այն ծրագրերը, որոնք համախմբում են հայորդիներին և նպաստում նրանց ազգային ոգու և գիտակցության կերտմանը:
Վերհիշելով տարիներ առաջ Ռումինիա կատարած հովվապետական այցը` Նորին Սրբությունը փաստեց, որ ականատեսն է դարձել ռումինահայության բարեպաշտ ոգուն ու Հայ Եկեղեցու հանդեպ ունեցած անսակարկ սիրուն ու հավատարմությանը: Գարեգին Բ Կաթողիկոսը խոսեց նաև Ռումինիայի կյանքում հայ համայնքի ունեցած պատմական կարևոր դերակատարության մասին: Հայոց Հովվապետը հաստատեց, որ ռումինահայ համայնքը հայ ժողովրդին պարգևել է նշանավոր և փառահեղ դեմքեր, որոնցից մեկն Երջանկահիշատակ Վազգեն Ա Հայրապետն է: Այս կապակցությամբ Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ ռումինահայությունը կշարունակի Հայ Եկեղեցուն մատռվակել արժանավոր զավակներ, ովքեր ներշնչված Վազգեն Վեհափառի օրինակով իրենց ծառայությունը կբերեն Մայր Աթոռի շենացման և պայծառության գործին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց ուխտավորներին իրենց զավակներին դաստիարակել աստվածսիրության, հայրենասիրության ոգով և ազգային արժեքներով:
Հանդիպմանը Ռումինիայի հայոց միության Կոստանցայի մասնաճյուղի նախագահ Լիվյու Մերդինյանը, իր խորին շնորհակալությունը հայտնելով Վեհափառ Հայրապետին ջերմ ընդունելության և հայրական օրհնության համար, ընդգծեց, որ Կոստանցայի հայ համայնքը դարեր շարունակ կրել և փոխանցել է սերունդներին ազգային ինքնության պահպանման գիտակցությունը:
Վերջում Նորին Սրբությունն իր աղոթքն ու բարեմաղթանքները բերեց ուխտավոր հայորդիներին՝ հայցելով, որ Աստված նորոգի նրանց ուխտը և Իր առատ շնորհները հեղի նրանց վրա` պարգևելով գործոց հաջողություններ, որպեսզի կարողանան առավել ծաղկեցնել իրենց համայնքն ու տիրախնամ թեմը:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02