«Ժողովուրդ»-ի փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը առողջապահական համակարգի կարևորագույն խնդիրները թողած, զբաղված է զավեշտալի գործողություններով: Այս անգամ Թորոսյանը որոշել է ԱՆ գլխավոր մասնագետների ինստիտուտը ամբողջովին փոփոխել: Ընդ որում` այս դեպքում միքանիամսյա նախարարը թաքուն-թաքուն է որոշում կայացրել, առանց հաշվի նստելու երկար տարիների գլխավոր մասնագետների հետ: Թերթը տեղեկացել է, որ Թորոսյանի՝ սեպտեմբերի 7-ի հրամանով նախարարության գլխավոր մասնագետներն այլևս հանդես են գալու որպես խորհրդատուներ: «Թորոսյանի խելքին փչել է կրճատել նաև գլխավոր մասնագետների, այժմ արդեն խորհրդատուների թիվը` 76-ից հասցնելով 45-ի: Եվ ամենակարևորը, փոփոխությունների է ենթարկվել նաև նրանց կազմը, առաջադրվող պահանջ-պայմանները և գործառույթների շրջանակը:
Խորհրդատուների ցանկը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով:
... Համենայն դեպս, մինչև հիմա գլխավոր մասնագետ են համարվել այդ ոլորտի կարկառուն ներկայացուցիչները, որոնք ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս որպես բժիշկ մեծ համբավ ունեն: Բայց սա առաջին դեպքը չէ, երբ Թորոսյանը իր մտերիմներին «նշանակում է» կարևոր պաշտոնների: Թեև գլխավոր մասնագետը պաշտոն չէ և այն կրողը երբևէ չի վարձատրվել: Այնուամենայնիվ, այս դեպքում Թորոսյանը դարձյալ չի մոռացել իր ընկերներին, մտերիմներին և նրանցից մի քանիսին նշանակել խորհրդատու: Իսկ նրանք, ովքեր ցանկից դուրս են մնացել և այլևս չեն կոչվելու գլխավոր մասնագետ, այդ մասին տեղեկացել են պատահական. մեկին գործընկերն է զանգով փոխանցել, մյուսը մամուլի միջոցով, իսկ մի հատվածն էլ` մեր զանգից հետո: Այս մասնագետների թվում է նաև ՀՀ գլխավոր պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը, Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանը, «Աստղիկ» ԲԿ-ի նյարդաբանության բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը և այլք»,-գրել է թերթը:
Անվանի մասնագետները թերթի հետ զրույցում հաստատել են, որ պատահմամբ են իմացել նախարարի որոշման մասին: «Կարճ ասած` նախարար Թորոսյանը շարունակում է ինքնադրսևորվել, բնականաբար, այլոց հաշվին: Նախարար Արսեն Թորոսյանն անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ թերևս այդպես փորձելով ապահովագրել ինքն իրեն: Բայց արդյո՞ք կներվեն նրա այս սխալները, որոնք թույլ է տալիս գործունեության ընթացքում»,-հավելել է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02