ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը խայտառակ երևույթ էր: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը։ Ըստ նրա՝ վտանգավոր երևույթ է նաև այդպիսի պաշտոնյաններին գաղտնալսելը։
Վարչապետի հայտարարությանը, որ որոշ օլիգարխներ և պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդիկ ձեռք են բերել գաղտնալսման սարքեր, և հնարավոր է՝ սա նրանց ձեռքի գործը լինի, Գալուստ Սահակյանն անդրադառնալով ասաց, թե չի կարծում, թե որևէ մեկը կարող է գաղտնալսման այդպիսի սարք ունենա։
«Գաղտնալսման գործիքներն այդքան հեշտ գործիքներ չեն, որ յուրաքանչյուրն ունենա ու լսի: Առավել ևս դժբախտություն է մեր պետության համար, երբ մարդիկ հեռախոսով որոշում են, թե հետագա գործողություններն ինչ պետք է անել: Կարող էին հանդիպել և խոսել, ի՞նչ է նշանակում հեռախոսով խոսել, թե ինչ գործողություններ են անելու»,-շեշտեց նա։
Իսկ խոսելով Նիկոլ Փաշինյանի մյուս հայտարարության մասին, թե հանձնարարել է «ռեյդեր» իրականացնել բոլոր օլիգարխներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին՝ Գ. Սահակյանն ասաց.
«Նախ, պետք է վերծանել, թե օլիգարխն ինչ բան է: Ինչ վերաբերում է նրան, որ օլիգարխները ՀՀԿ-ից են, դա էլ շատ ճիշտ չէ: Եթե օլիգարխներ գոյություն ունեն, պետք է ասել, թե այդ օլիգարխներն ովքեր են»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է նրան, որ սկսել են շոշափել Գագիկ Բեգլարյանի, Սամվել Ալեքսանյանի անունները, ԱԺ նախկին նախագահն ասաց․
«Սամվել Ալեքսանյանի օլիգարխությունը ո՞րն է, որ մոտ 30-40 հազար աշխատատեղ է բացել, և մեր ժողովուրդն աշխատո՞ւմ է, նա դարձա՞վ օլիգարխ: Այլ բան է, որ աշխատանքի մեջ որոշակի խախտումներ կարող են տեղի ունենալ, այդ պատճառով կան համապատասխան ինստիտուտներ, և կարծում եմ՝ բոլորն էլ ինչ-որ չափով կարող են օժանդակել այդ խնդրին: Չի կարելի լինել երկրի վարչապետ և անընդհատ ընդդիմադիր խոսել: Եթե ասում է՝ Գագիկ Բեգլարյանն օլիգարխ է, պետք է ապացուցի, որ օլիգարխ է»,-եզրափակեց նա։
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44