Սեպտեմբերի 12-ին «Շանթ-2018» զորավարժության շրջանակում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը տեղեկացրել է, որ նախորդ օրը՝ սեպտեմբերի 11-ին, զորավարժության անցկացման շրջանակում տրված հանձնարարականները կատարվել են: Արա Սաղաթելյանը կատարողականը գնահատել է բավարար, առանձին հանձնարարությունների կատարման դեպքերում՝ գերազանց:
Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը խորհրդակցության մասնակիցներին իրազեկել է նոր զարգացումների եւ իրադրության փոփոխությունների մասին: Իրականացվել է առաջիկա խնդիրների ճշգրտում, տրվել են անհրաժեշտ հանձնարարություններ:
Մասնավորապես, պլանով նախատեսված միջոցառումների իրականացման շարքում Ազգային ժողովի աշխատակազմը բերվել է պատրաստականության բարձր աստիճանի, սահմանվել է շուրջօրյա օրակարգով աշխատանքային ռեժիմ:
Ճշգրտվել են քաղաքացիական պաշտպանության եւ զորահավաքային պլանները: Իրականացվել են զինապարտների ու ամրագրման ենթակա պահեստազորայինների անվանացուցակների եւ Զինված ուժեր զորակոչվելու արդյունքում Աշխատակազմի գործունեության համար կարեւոր նշանակություն ունեցող մասնագետների վերաբաշխման ու նրանց փոխարինման անվանացանկերի ճշգրտման աշխատանքներ: Կապի եւ տեղեկատվության համակարգը նախապատրաստվել է եւ պատրաստ է պատերազմական կամ ռազմական դրության ժամանակ գործելուն:
Մի շարք հանձնարարականների շարքում անհրաժեշտ նյութական միջոցների ձեռքբերման համար հանձնարարվել է կազմել համապատասխան փաստաթղթեր: Կազմակերպվել է կառավարման կետերի պահպանությունն ու պաշտպանությունը:
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը տեղեկացրել է, որ «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում տրվելու են նոր ընթացիկ հանձնարարականներ:
10:19
10:03
16:04
15:44
15:21
15:03
10:02
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:21 31.10.26
15:44 31.10.26
15:03 31.10.26
16:04 31.10.26
10:03 01.11.26
10:19 01.11.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02