Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը խմբագրությունում Քննչական կոմիտեի քննիչների և ոստիկանության աշխատակիցների խուզարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր առավոտյան՝ ժամը 8։30-ի սահմաններում, ներկայացել են խմբագրություն և հայտնել խուզարկության որոշման մասին։
«Ներկայացրել են դատարանի որոշումը, համաձայն որի՝ մեր խմբագրությունում ամսի 17-19-ն իրավունք ունեն խուզարկություն իրականացնելու և վաղ առավոտյան եկել էին։ Կրկնակի ստուգումից հետո արձանագրվել է, որ տեղեկատվությունը, ինչի համար եկել են, հրապարակվել է շատ ավելի ուշ, քան տարածվել է։ Խուզարկությունն արվել է խախտումներով, ինչի վերաբերյալ առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ։ Առգրավվել է իմ համակարգիչը և մի քանի համակարգչի կոշտ սկավառակներ, «Երևան Սիթիի» տոպրակները դրեցին ու տարան, տոպրակներն իրենց հետ էին բերել»,-ասաց գլխավոր խմբագիրը։
Հարցին, թե ինչո՞ւ էին հենց իրենց խմբագրություն եկել, և սա ինչ ազդեցություն կունենա խոսքի ազատության վրա, Սևակ Հակոբյանն ասաց, որ դա ոստիկանության անպատասխանատու գործելակերպն է։
«Ոստիկանությունն է հայտնել, որ իրենց տեղեկություններով՝ ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի ձայնագրությունը շուտ է դրվել, կարող էր ստուգել ու պարզել, որ ավելի ուշ է դրվել, դա Google-ի խնդիր է, որովհետև նույն կերպ երկու կառույցի ղեկավարի ասուլիսի մասին էլ տեղեկատվության հրապարակումն ավելի շուտ է ցույց տալիս»։
Հարցին, թե ի՞նչ առնչություն ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կայքի հետ, Սևակ Հակոբյանն ասաց. «Ոչ մի, կայքը մի սեփականատեր ունի՝ Վարդան Հովնանյանը»։
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44