ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման մանրամասները քննելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստում ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանն առաջարկեց անդամներին միջազգային կազմակերպություններից հրավիրել մասնագետների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 19-ին կայացած առաջին նիստում քննարկվեցին աշխատակարգային հարցեր:
«Հանձնաժողովի համար բոլոր խմբակցությունները ներկայացրել են իրենց թեկնածուներին: Բավականին մտահոգիչ փաստերի առթիվ ենք ձևավորվել այս հանձնաժողովը: Դեպքի առթիվ կան հարուցված քրեական գործեր, և այդ հանգամանքները չեն կարող քննարկման առարկա դառնալ հանձնաժողովում: Հանձնաժողովի քննարկման առարկա են դառնալու նաև նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի` դատախազության պարտականությունները»,-ասաց նիստը վարող ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանը:
Հանձնաժողովի կազմում են ՀՀԿ-ից Գևորգ Կոստանյանը, Արփինե Հովհաննիսյանը, Ալիկ Սարգսյանը, Ռուստամ Մախմուդյանը, Կորյուն Նահապետյանը, «Ելք» դաշինքից Հովիկ Աղազարյանը, Ալեն Սիմոնյանը, «Ծառուկյան» դաշինքից Գևորգ Պետրոսյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահե Էնֆիաջյանը, իսկ ՀՅԴ-ից` Սպարտակ Սեյրանյանը:
Կոստանյանը առաջարկեց հանձնաժողովի բոլոր անդամներին մեկ շաբաթյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել: Բոլորը կարող են առաջարկել հանձնաժողովի աշխատակարգի մեխանիզմները: Կլինեն հանձնաժողովի նախագահի, տեղակալի ընտրության քննարկումներ: Կոստանյանն առաջարկեց նաև, որ բոլորն իրենց մանդատի շրջանակում առաջարկել համապատասխան մարմիններից պահանջվող փաստաթղթերի ցանկը: «Կարող եք առաջարկել, թե որ միջազգային կազմակերպություներից և ինչ մասնագետների կարող ենք հրավիրել: Իսկ պաշտոնատար անձինք և ՏԻՄ-երը պարտավոր են ներկայանալ հանձնաժողովի նիստերին»,-նշեց Կոստանյանը:
Կոստանյանը լրագրողների հետ զրույցում նշեց` կարող են միջազգային կառույցներին հրավիրել հեռահաղորդակցության մասնագետներ, որոնք կկարողանան համակարգային առումով բացատրել, թե ինչպիսի մենախիզմներ կան, որոնք բացառում են գաղտնալսումները: Հույս հայտնեց, որ գործընկերներն առաջարկություններով հանդես կգան:
«Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը Կոստանյանին առաջարկեց ներկայացնել նախագիծ, որի շուրջ կաշխատեն մյուս պատգամավորները:
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44