Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է «Գուլյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում 50.000 եվրո վճարել հայցվորին, ինչպես նաև 2000 եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում: Այդ մասին հայտնում է ՄԻԵԴ-ի կայքը:
Աշոտ Գուլյանը հայցը ներկայացրել էր 2012թ. փետրվարի 22-ին՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա:
Հայցվորը պնդել է, մասնավորապես, որ իր 30-ամյա որդու՝ Լևոն Գուլյանի մահը ոստիկանական բաժանմունքում կյանքի նրա իրավունքի խախտում է եղել: Նա պնդել է նաև, որ իշխանությունները իր որդու մահվան վերաբերյալ արդյունավետ հետաքննություն չեն իրականացրել և որ իր որդին անօրինական և կամայական կերպով զրկվել էր ազատությունից:
2007թ. մայիսի 12-ին Լևոն Գուլյանը բազմաթիվ վնասվածքներով մահացած է հայտնաբերվել Երևանի ոստիկանության կենտրոնական մասնաշենքի բակում: Լևոն Գուլյանը ոստիկանություն հարցաքննության էր ներկայացել 2007թ. մայիսի 9-ին՝ իրեն պատկանող ռեստորանի դիմաց տեղի ունեցած սպանության գործով վկայություն տալու համար: Ոստիկանների առաջ քաշած վարկածի համաձայն՝ Գուլյանը փորձել է փախչել և, պատուհանից նետվելով, մահացել է:
Հայցվորը պնդել է, որ իշխանությունները չեն իրականացրել արդյունավետ, թափանցիկ և օբյեկտիվ հետաքննություն, ինչպես նաև չեն ներկայացրել Լևոն Գուլյանի մահվան և դրան նախորդած հանգամանքների վերաբերյալ համոզիչ բացատրություն: Հայցվորը նշել է, որ Լևոն Գուլյանը գործով միայն որպես վկա էր անցնում և չէր փորձել խուսափել հետաքննող մարմնի առաջ ներկայանալուց:
Դատարանը գտել է, որ իրականացված հետաքննությունն այն աստիճան ակնհայտորեն անբավարար է եղել և այնքան ակնհայտ հարցեր է թողել առանց պատասխան, որ չէր կարող պարզել հայցվորի որդու մահվանը վերաբերյալ իրական փաստերը: Այդ առնչությամբ՝ դատարանը չի կարող հիմնվել հետաքննության վերջում ձեռքբերված եզրակացության վրա:
Դատարանը վճռել է, որ կառավարությունը չի տրամադրել բավարար և համոզիչ բացատրություն կալանքի տակ գտնվելու ժամանակ Գուլյանի մահվան վերաբերյալ և գտել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի՝ կյանքի իրավունքի վերաբերյալ 2-րդ հոդվածի խախտում:
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44