Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը ներկայացրեց մինչև քվեարկության օրն ընտրական հանձնաժողովներում ստացված դիմումների, բողոքների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն և նշեց, որ մինչ այս պահը դիմում-բողոքներ չեն ստացել:
«Մինչև քվեարկության օրը որևէ դիմում-բողոք ԿԸՀ-ն, որպես այդպիսին, չի ստացել, ունեցել ենք քաղաքացուց առաջարկություն, դիմումներ, տեղեկատվության հարցում, բազմաթիվ հեռախոսազանգեր և ԿԸՀ պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղղված բազմաթիվ նամակներ»,-ասաց նա և նշեց, որ մեկ դիմում են ունեցել թիվ չորս տարածքային ընտրական հանձնաժողովին ուղղված, որը վերաբերում է տեղամասային ընտրական հանձնաժողովներից մեկի աշխատանքներին և կազմակերպչական բնույթի խնդիրներին, որին անմիջապես լուծում է տրվել:
Լիլիա Հակոբյանն ասաց, որ ներկայացված հարցադրումների մեծ մասը վերաբերում էր հանրապետության տարածքից դուրս գտնվողների քվեարկության կարգին, և պարզաբանվել է, որ Ընտրական օրենսգիրքն ընտրելու հնարավորություն չի տալիս հանրապետության տարածքից դուրս գտնվող քաղաքացիներին:
«Բազմաթիվ հարցեր ենք ունեցել ցուցակների ճշգրտման հետ կապված, որոնք հասցեագրել ենք ոստիկանության անձնագրային վարչությանը, ունեցել ենք հարցադրումներ, թե ինչ փաստաթղթերով կարելի է մասնակցել ընտրություններին»,-ասաց նա և նշեց, որ ունեցել են նաև հարց, թե որտեղ կարելի է ծանոթանալ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին:
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44