Սեպտեմբերի 21-ին Մեքսիկայի Միչոական նահանգի մայրաքաղաք Մորելիայում բացվել է Հայաստանի պատվո հյուպատոսությունը։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվության և դիվանագիտության վարչությունը, Մեքսիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանի, դեսպանության անձնակազմի, մեքսիկահայ համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ ԱՄՆ-ից հատուկ ժամանած Սասուն վարդապետ Զմրուխտյանը օրհնել է հյուպատոսությունը։
Նույն օրը դեսպան Այվազյանը հանդիպել է Միչոականի նահանգապետ Սիլվանո Աուրեոլես Կոնեխոյի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ապակենտրոնացված համագործակցությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում՝ պայմանավորվածություն ձեռք բերելով համատեղ աշխատանքներ տանել մշակութային, կրթական և առևտրատնտեսական ոլորտներում փոխգործակցության հաստատման ուղղությամբ։
Այնուհետև ՀՀ դեսպանության անունից կազմակերպվել է հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Անկախության 27-ամյա տարեդարձին։ Միջոցառմանը ելույթներով հանդեսեն եկել դեսպան Արա Այվազյանը, Մեքսիկայի Մարոնիտ եկեղեցու առաջնորդ, եպիսկոպոս Ջորջ Սաադ Աբի Յունեսը, Սասուն վարդապետ Զմրուխտյանը, ՀՀ պատվո հյուպատոս Հակոբ Սահակյանը և Միչոականի նահանգապետի ներկայացուցիչ, նահանգի Միգրացիայի քարտուղար Խոսե Լուիս Գուտիերես Պերեսը։ Ընդունելությանը ներկա էին դաշնային և նահանգային բազմաթիվ սենատորներ և պատգամավորներ, Միչոականի նահանգային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հայկական, լիբանանյան և հունական համայնքների անդամներ, լրագրողներ։
Երեկոյի հյուրերին ներկայացվել է Հայաստանի մասին լուսանկարչական ցուցահանդես, ինչպես նաև հայկական երգի ու պարարվեստի լավագույն նմուշները կատարեց նորաստեղծ «Մուշ» պարախումբը։
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02