Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանի հետ:Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ուրվագծել են տարբեր ոլորտներում առկա փոխշահավետ համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի անհրաժեշտությունը: ՀՀ և ԱՄԷ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակությամբ արձանագրել են զբոսաշրջության ոլորտում արձանագրված ձեռքբերումները: Նախարարները շեշտել են, որ երկու երկրների միջև ձևավորված ջերմ բարեկամական հարաբերություններում իր ներդրումն ունի նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հայկական փոքրաթիվ, բայց ակտիվ համայնքը: Հայաստանի ԱԳ նախարարն իր գործընկերոջը ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահության առաջնահերթությունները՝ որպես գերակա ուղղություն առանձնացնելով սմարթ զարգացման և թվային օրակարգը և դրա շրջանակներում համագործակցության խթանումը:Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ։ Անդրադարձ կատարելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: Այս համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարը նաև նշել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ քննարկումներն այլ հարթակներ տեղափոխելու փորձերը վնասում են տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02