Համաշխարհային Բանկի տնտեսագետ Սառա Նիմանը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում ներկայացրել է Հայաստանում իրենց ծրագրի առաքելության նպատակը: Այս մասին տեղեկացրին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության լրատվական ծառայությունից:
«Կոռուպցիայի դեմ պայքարի, մենաշնորհների վերացման և հավասար մրցակցային դաշտի վերաբերյալ ձեր այս օրակարգը ապրիլյան հեղափոխությունից առաջ էլ կար, բայց ընդամենը զուտ միջոցառումային ձևաչափով: Մեզ մոտ մի քանի ամսում իրավիճակ է կտրուկ փոխվել, մեծ թռիչք կա, կոռուպցիա չկա, հավասար մրցակցային դաշտ կա, մենաշնորհ չկա: Հասարակությունը շատ արագ ինքնամաքրվում է: Մենք բոլոր կառավարությունների ժամանակ էլ` շուրջ երեք տասնամյակ, բարձրաձայնել ենք այդ մասին, բայց այն իրականություն դարձավ ընդամենը քաղաքական հստակ ու վճռական կամքի դրսևորման շնորհիվ: Այս ձեռքբերումները հարկավոր է անհապաղ կապիտալիզացնել: Եվրասիական տնտեսական համակարգում մենք պետք է մեր մոդելը ներկայացնենք, ինչը կարող է օրինակելի դառնալ նաև մյուսների համար»,- հանդիպման ընթացքում ասել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Համաշխարհային բանկի ծրագրի ղեկավար Սառա Նիմանը նշել է, որ բազմիցս օժանդակություններ են տրվել կոնկրետ ֆիրմաների, որովհետև կոռուպցիայի պայմաններում զանազան ատյաններ դրանք փոշիացնում էին և անարդյունավետ օգտագործում:
Այս խնդրում հյուրին համակարծիք լինելով՝ Արսեն Ղազարյանը միաժամանակ հավելել է. «Այդ գործում միջազգային ինստիտուտների և կառույցների խորհրդատվությունը այսօր կարող է առավել շահեկան լինել: Մեր տնտեսությունը այս անցումային փուլում պահելու համար ևս 2-3 տարի ֆինանսական այդ օժանդակությունները հարկավոր են, որից հետո զարգացումը կապահովվի: Այլապես այսօր 7-8 տոկոսով ՀՆԱ-ի աճը լիարժեք հենման կետ չի կարող լինել»:
Քննարկվել են նաև հանդիպման խնդրին ածանցյալ այլ հարցեր:
17:43
17:28
17:15
16:48
16:25
16:07
15:37
15:09
14:35
14:09
13:26
13:05
09:32
09:21
09:02
17:21
17:03
11:05
10:38
10:15
10:15 17.04.26
09:02 18.04.26
17:15 18.04.26
09:32 18.04.26
09:21 18.04.26
14:09 18.04.26
17:43 18.04.26
14:35 18.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44