1in.am.- «Ավրորա» մրցանակի չորս հավակնորդներից Սայիդա Ղուլամ Ֆաթիման փաստում է` իր պայքարը ստրկության դեմ դեռ չի ավարտվել: Իր գործունեության ընթացքում բազմաթիվ մարդկային կյանքեր փրկած «Ավրորա»-ի հավակնորդն այս մասին նշեց Aurora Dialogues քննարկումների ընթացքում:
«Ես դարձա ձայնազուրկ մարդկանց ձայնը: Հիմա 35 տարեկան էլ չկամ: Երբ սկսեցի պայքարել, դեռահաս էի` 15 տարեկան: Այն ժամանակ կանայք զրկված էին արտոնություններից, դատապարտված էին կախյալ աշխատանքի և ստրկության, ճորտության»,- նշեց Սայիդա Ղուլամ Ֆաթիման:
Ֆաթիման դեռահաս էր, երբ տեսավ այն, ինչը ոչ մի երեխա երբևէ չպետք է տեսնի՝ ստրկություն։ Նա շրջապատված էր մարդկանցով, որոնց արժանապատվությունը գողացել էին Պակիստանի աղյուսի թրծավառարաններում, որտեղ նրանց ստիպում էին աշխատել զենքի ուժով՝ արևածագից մինչև արևամուտ։ 80 հազար մարդ պետք է նրան երախտապարտ լինի ստրկությունից ազատվելու համար։
«80 հազար ստրուկ աշխատողներ կային, և նրանցից 50 հազար կին: Իմ երկարամյա պայքարը տվեց արդյունքներ. մենք ազատագրեցինք ձայնի իրավունքից զրկված աշխատողներին: Իմ պայքարը ստրկության դեմ դեռ չի ավարտվել, կոչ եմ անում միանալ ինձ, միացյալ ուժերով մենք կկարողանանք հաղթահարել: Մենք կարող են փոխել աշխարհը խաղաղ եղանակով: Մենք ինքներս փոփոխություն ենք»,-նշեց նա:
Սայիդա Ղուլամ Ֆաթիման The Aurora Prize for Awakening Humanity/ «Ավրորա» մրցանակի չորս հավակնորդներից մեկն է: Մրցանակի ընտրող հանձնաժողովը կարևորել է նրա արարքների բացառիկ ազդեցությունն ու նշանակությունը. նա վտանգելով իր կյանքը փրկում է մարդկանց՝ նրանց տալով գոյատևելու և բարօրության հասնելու հնարավորություն:
Ապրիլի 23-ին 100 LIVES և «Ավրորա» մրցանակ նախաձեռնությունը անցկացնում է Aurora Dialogues քննարկումներն՝ աշխարհի առաջատար գիտնականների, բարերարների, մեդիա փորձագետների և մարդասիրության ոլոտի առաջատարների մասնակցությամբ: Այն մասնագիտական քննարկումների շարք է՝ նվիրված մարդասիրությանն առնչվող ամենահրատապ հիմնախնդիրներին ու մարտահրավերներին աշխարհում։ Ելույթների, քննարկումների և հարցուպատասխանի միջոցով՝ Aurora Dialogues-ը նպատակ ունի սկիզբ դնել հանրային քննարկումների, որոնք կանդրադառնան անցյալից դասեր քաղելու, ներկայում գործելու և ավելի լավ ապագա ձևավորելու կարևորությանը։ Քննարկվում են մարդասիրական ոլորտի հիմնախնդիրների ներկա վիճակը, փախստականների համաշխարհային ճգնաժամը, մարդասիրության գործում կանանց դերը և հումանիտար ճգնաժամերի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու հարցում զանգվածային լրատվության հնարավորությունները։
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02