«Վայոց ձորի բնակչությունն իր դժգոհություն էր հայտնում, որ հեղափոխությունն այնտեղ չի հասել, և երբ մարզպետ նշանակվելու առաջարկը ստացա, առանց երկար մտածելու այն ընդունեցի, որպեսզի հեղափոխության շունչը հասնի Վայոց ձոր և բնակիչները զգան այդ փոփոխությունը»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանը:
Դիտարկմանը՝ նախկին մարզպետը թերացե՞լ է, Տրդատ Սարգսյանը նշեց, որ նախկին մարզպետին չի ճանաչում, չի կարծում, որ հասցրել է ինչ-որ բան անել մի քանի ամսվա ընթացքում. «Առերևույթ բան չենք տեսել մարզպետի կատարածից»:
Հիմա նա խոստանում է, որ մարզի բնակիչները առաջին փոփոխությունը կզգան իրենց նկատմամբ դրսևորվող վերաբերմունքում։
«Ես չեմ պատրաստվում նրանցից մեկ քայլ վերև կանգնել, ես բոլորի հետ հավասար եմ»:
Նա նաև նշեց, որ վարչապետից գլխավոր ցուցումը եղել է ստեղծել պայմաններ ներդրումային ծրագրերի իրականացման համար, հոգ տանել բնակիչների մասին, բարեկեցությունն ապահովել, լսել խնդիրները և փորձել քայլ առ քայլ լուծել դրանք:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչ է նշանակում հեղափոխությունը մարզ չի հասել, Տրդատ Սարգսյանը պատասխանեց. «Այն վերաբերմունքը, որը բնակիչները չեն ստացել: Նույն մարդիկ են եղել պաշտոնին, նախկին մարզպետը եղել էր Հանրապետական, հետո դարձավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ: Մարդիկ փոփոխություն էին ուզում»:
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21
12:03
11:33
11:28
11:02
10:14
16:24
16:15
16:08
12:59
12:21 25.08.26
09:59 24.08.26
11:45 24.08.26
20:33 25.08.26
19:04 25.08.26
12:03 25.08.26
16:15 24.08.26
16:08 24.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02