Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի մասնակիցները միջոցառման մեկնարկին ջերմ ծափահարություններով ողջունեցին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը:
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր բացման խոսքում նշեց, որ ցանկանում է արտահայտել այն անսահման ցավը, որ իրեն համակում է Շառլ Ազնավուրի մասին մտածելիս:
«Այնքան թանկ մի անձնավորություն, ով մեզնից հեռացավ հոկտեմբերի 1-ին: Այդ մեծ անձնավորությունը, ֆրանսերեն լեզվի դեսպանը 100 տոկոս ֆրանսիացի էր, միևնույն ժամանակ, 100 տոկոս հայ: Ինչպես ինքն էր սիրում ասել, կցանկանար երկար լիներ մեր կողքին՝ արտահայտելու իր նվիրվածությունը սիրելի երկու երկրներին՝ Ֆրանսիային և Հայաստանին, նաև նշանավորելու համար Ֆրանկոֆոնիայի տոնը, որին ամբողջ կյանքում ծառայում էր:
Ֆրանսիական շանսոնի նրա գլուխգործոցները, որոնք արդեն բազմաթիվ սերունդներ են ուղեկցել և դեռ կուղեկցեն, երկար կմնան մեր հիշողություններում: Մենք սգում ենք, որովհետև սիրում ենք: Նա, լինելով Հայաստանի եռանդուն պաշտպան, մեր երկրի դեսպանը միջազգային կազմակերպություններում, բարձր է պահել Հայաստանի անունը: Մենք հավերժ երախտապարտ կլինենք իրեն: Նա հեռացավ մեզնից, բայց ներկա է մեր մտքերում: Նրա հիշատակը 1 րոպե լռությամբ հարգելու փոխարեն խնդրում եմ նրա հիշատակը տոնելու համար ջերմ ծափահարություններով ողջունել Շառլ Անզնավուրի հավերժական ներկայությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44