Tert.am.- «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ-ֆորումը քիչ առաջ ընդունեց եզրափակից հայտարարություն՝ որոշում կայացնելով հաջորդ ֆորումն անցկացնել Հայաստանում 2018-ի ապրիլին։ Ըստ փաստաթղթի՝ երկու տարի անց Երևանում կայանալիք գլոբալ ֆորումի շեշտադրումը պիտի լինի կրթության դերի, մեխանիզմների, միջոցների և կարողությունների վրա՝ որպես ատելությունը, անհանդուրժողականությունը, այլատյացությունը վերացնելու մեր համատեղ պարտականության մաս։
Ընդունված փաստաթղթում մասնավորապես ասված է.
«Գլոբալ ֆորումը,
Ողջունում է ՀՀ ԱԺ և կառավարության նախաձեռնությունը՝ հյուրընկալելու երկրորդ գլոբալ ֆորումը Երևանում 2016թ. ապրիլի 23-ին,
Ողջունում է նաև 2015թ. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը,
Հարգանքի տուրք է մատուցում և երախտագիտություն է հայտնում բոլոր նրանց, ով հումանիտար ճգնաժամերի և ցեղասպանության օրերին հանդես եկան հանուն մարդկության և գործելով արիությամբ և զոհողությունների գնով փրկվեցին բազմաթիվ անմեղ կյանքեր,
Խորը մտահոգություն է արտահայտվում վեջերս Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ կետերում լայն տարածում գտած վայրագությունների, ահաբեկչության ու ցեղասպան գործողությունների առնչությամբ, ինչն անմիջական վտանգ է ներկայացնում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների համար և առաջացնում է լայնամասշտաբ հումանիտար ճգնաժամեր՝ ներառելով Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր փախստականների և տեղահանված անձանց ամենաբարձր թիվը,
Գիտակցում է, որ նման ծավալի հումանիտար ճգնաժամերը պահանջում են ջանքերի համադրում և չեն կարող դիմագրավել միայնակ՝ առանձին երկրների կողմից, և խորապես հավատում է, որ փախստականների աննախադեպ մեծ քանակությամբ տեղահանված անձանց առնչվող մարտահրավերների լուծմանն ուղղված ջանքերը ոչ մի դեպքում չեն կարող քաղաքական շահարկումների առարկա հանդիսանալ,
Կրկին բարձրաձայնում է 2015թ․-ի ապրիլին կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ-ֆորումի արդյունքում ընդունված Երևանյան հռչակագրի կոչը բոլոր պետություններին՝ հնարավորինս ներդրում ունենալ ցեղասպանության կանխարգելման մեխանիզմների ամրապնդման գործում,
Կոչ է անում բոլոր երկրներին, խորհրդարաններին, միջազգային կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը և շահագրգիռ այլ կողմերին համախմբելու ջանքերը ցեղասպանության չարիքի և մարդկության հանդեպ այլ հանցագործությունների դեմ պայքարի նոր հանձնառության ոգու ներքո,
Ընդգծում է մարդկության պատմության, ինչպես նաև ցեղասպանության պատճառների և հետևանքների դասավանդման կարևորությունը և անհրաժեշտությունն՝ անցյալի ոճրագործությունների համընդհանուր և օբյեկտիվ ճանաչման հասնելու ակնկալիքով,
Առաջարկում է հաջորդ գլոբալ ֆորումի շրջանակներում շեշտադրումը կատարել կրթության դերի, մեխանիզմների, միջոցների, և կարողությունների վրա՝ որպես ատելությունը, անհանդուրժողականությունը, այլատյացությունը վերացնելու մեր համատեղ պարտականության մաս, և հավատացած է, որ կրթությունը և գիտելիքի փոխանակումը վճռական դերակատարություն ունեն ցեղասպանության արհավիրքի վերացման գործում,
Որոշում է հաջորդ հանդիպումը գումարել 2018թ․-ի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում»։
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02