Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ևս, ինչպես Երևանի ավագանու ընտրություններում էր, «Ելք» դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցելու են «Լույս» դաշինքով. ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
Նա չբացառեց, որ այլ ուժեր և անհատներ ևս մաս կկազմեն իրենց դաշինքին։
Դիտարկմանը, որ ՀՀԿ մամուլի խոսնակի վստահեցմամբ՝ «Լույս» դաշինքը լինելու է «գրպանային ընդդիմություն», և նման գնահատական կար նաև «Լուսավոր Հայաստանի» վերաբերյալ, երբ ՀՀԿ-ն էր մեծամասնություն, Գևորգ Գորգիսյանը հակադարձեց. «Պարոն Փաշինյանի ծիծաղն էլ կգա, որ մենք երբևէ կարող ենք լինել գրպանային ընդդիմություն, ՀՀԿ-ն միշտ չափում է իր տեսածով, ժողովրդական խոսքով ասած՝ իրենց արշինով են չափում, մեր պարագայում չկա որևէ լծակ, չի եղել, ՀՀԿ-ի ժամանակ առավել ևս չի եղել, երբևէ նման պիտակավորումները չեն կարող կապ ունենալ մեզ հետ, անընդհատ մենք չենք ապացուցելու, որ ընձուղտ չենք»։
Գևորգ Գորգիսյանի համոզմամբ՝ «Լույս» դաշինքը լինելու է երկրորդ խորհրդարանական ուժը և ունենալու է զսպող դեր։ «Նոր խորհրդարանում չի լինելու այն ընդդիմությունը, որ հիմա կա, մենք այլ իրողություններ ունենք, իշխանության մեջ չեն լինելու թալանչիներ, քրեաօլիգարխիկ տարրեր, և այդ պարագայում մտքերի, ծրագրերի բախում է լինելու»,-ասաց նա։
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44