ARM | RUS |

Մոսկվան և Բաքուն կարող են խանգարել Փաշինյանին «վճռական քայլեր» ձեռնարկելու Արցախի հարցում

29.10.18 | 22:49

Հարվային Կովկասը ծայրաստիճան կարևոր տարածաշրջան է Միացյալ Նահանգների համար՝ թե՛ որպես հյուսիս-հարավ, թե՛ որպես արևելք-արևմուտք առանցք: Իսկ Հայաստանն ու Ադրբեջանը գրեթե հավասարապես կարևոր են Վաշինգտոնի համար, բայց տարբեր պատճառներով: Հայաստանը կարևոր է շնորհիվ ամերիկահայ Սփյուռքի, Ադրբեջանը՝ շնորհիվ նավթի: Միացյալ Նահանգների նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցելությունը Հարավային Կովկաս պայմանավորված էր հիմնականում հենց այս հանգամանքով, քանի որ, մի կողմից, սա հյուսիս-հարավ առանցք է, որն ընկած է ԱՄՆ-ի հետ լուրջ խնդիրներ ունեցող Ռուսաստանի և Իրանի միջև, մյուս կողմից՝ Հարավային Կովկասը տարանցիկ ճանապարհ է արևելք-արևմուտք նավթագազային հոսքի համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ամերիկացի հայտնի վերլուծաբան, ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին հատուկ խորհրդական, ԽՍՀՄ ժողովուրդների հարցերի փորձագետ, Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր Փոլ Գոբլը՝ խոսելով Ռուսաստան, այնուհետև Ադրբեջան, Հայաստան և Վրաստան Ջոն Բոլթոնի կատարած այցելությունների և դրանց նպատակների մասին:

Թրամփի խորհրդականը Բաքվում հայտարարեց, թե Վաշինգտոնի և Բաքվի հարաբերությունները «ռազմավարական բնույթ են կրում»: Երևանում նա, իհարկե, համարժեք ձևակերպում չտվեց ԱՄՆ-Հայաստան հարաբերություններին, թեև Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան թարգմանչուհին սխալմամբ նշեց, թե իբր Բոլթոնն ասել է, որ «հայ-ամերիկյան հարաբերությունները մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն»: Իրականում Բոլթոնն ասել էր, որ այս տարածաշրջա՛նը՝ Հարավային Կովկասը, ռազմավարական նշանակություն ունի Միացյալ Նահանգների համար: Ի դեպ, Փոլ Գոբլը կարծում է, որ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները չափից ավելի շատ են օգտագործում «ռազմավարական գործընկեր» եզրույթը, ինչն արժեզրկում է այս հասկացությունը:

Ջոն Բոլթոնը Երևանում մեկ այլ ուշագրավ հայտարարություն էր արել՝ կապված Հայաստանում դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ: Փոլ Գոբլն այս հարցի առնչությամբ ասում է, որ Բոլթոնը, իհարկե, ճիշտ է, որ Ազգային ժողովի ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կստանա «վճռական քայլեր ձեռնարկել մի շարք կարևոր հարցերի, այդ թվում՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ», բայց խնդիրն այն է, որ դրան կարող են խոչընդոտել Մոսկվան և Բաքուն:

– Պարոն Գոբլ, Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակով էր ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմի ամենաազդեցիկ պաշտոնյաներից ու Վաշինգտոնի արտաքին քաղաքականության ճարտարապետներից մեկը՝ Ջոն Բոլթոնը, եկել Հարավային Կովկաս։ Այս այցելությունը Միացյալ Նահանգներ-Ռուսաստան հարաբերութունների համատեքստո՞ւմ է, թե՞ մեր տարածաշրջանն առանձին նշանակություն ունի Միացյալ Նահանգների համար։

– Հարավային Կովկասը ծայրաստիճան կարևոր տարածաշրջան է Միացյալ Նահանգների համար՝ թե՛ որպես հյուսիս-հարավ և թե՛ որպես արևելք-արևմուտք առանցք: Հյուսիս-հարավ առանցքում հիմնական շարժանիվները, ազդեցիկ խաղացողները Ռուսաստանն ու Իրանն են, իսկ արևելք-արևմուտք առանցքը վերաբերում է նավթի և գազի հոսքերին: Ամերիկացի պաշտոնյաներն ինչ-որ տեղ չափից ավելի շատ են օգտագործում «ռազմավարական գործընկեր» տերմինը: Երբ բոլորը համարվում են «ռազմավարական գործընկեր», իրականում ոչ մեկն էլ ռազմավարական գործընկեր չէ: Վախենամ, որ Թրամփի վարչակազմում հստակ չափանիշներ չկան այս հարցի վերաբերյալ: Միևնույն ժամանակ, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կարևոր են Վաշինգտոնի համար, բայց տարբեր պատճառներով: Հայաստանը կարևոր է Միացյալ Նահանգներում հայկական սփյուռքի, իսկ Ադրբեջանը՝ նավթի պատճառով: Եվ միաժամանակ երկուսն են կարևոր են Ռուսաստանի ազդեցությանը հակազդելու և Իրանից պաշտպանվելու անհրաժեշտության պատճառով:

– Համաձա՞յն եք որոշ փորձագետների այն տեսակետին, որ Բոլթոնի՝ Հարավային Կովկաս այցելելու հիմնական նպատակներից մեկն այն էր, որ փորձի ստանալ երեք երկրների կառավարությունների աջակցությունը Իրանի դեմ Թրամփի կազմակերպված արշավին, Իրանը մեկուսացնելու և Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու քաղաքականությանը: Այսինքն՝ ակնհայտ է, որ սա Բոլթոնի օրակարգի հիմնական հարցերից մեկն էր, բայց որքանո՞վ է այս հարցը կարևոր Բոլթոնի այցելության համատեքստում: Գուցե Ադրբեջանի ու Հայաստանի կարևորությունն այս առումով տարբե՞ր է:

– Թրամփի վարչակազմը կենտրոնացած է Իրանի խնդրի վրա: Սա առաջնահերթ խնդիր է իր համար: Ավելի կարևոր է, քան գրեթե ամեն ինչ: Համոզված եմ, որ Բոլթոնը խոսել է Իրանին հակազդելու մասին թե՛ Ադրբեջանում և թե՛ Հայաստանում: Ադրբեջանն ավելի կարևոր է աշխարհագրության շնորհիվ, բայց Ռուսաստանի պատմական մոտեցման շնորհիվ Հայաստանը գրեթե հավասար կարևորություն է ստանում:

– Վերլուծական շրջանակներում տարիներ շարունակ շրջանառվող մի հայտնի տեսակետ կա այն մասին, որ Իսրայելն ու Միացյալ Նահանգները դիտում են Ադրբեջանի տարածքը և գործընկերությունը այս պետության հետ որպես հենակետ, պլացդարմ՝ հակաիրանական գործողություններ իրականացնելու համար, քանի որ Ադրբեջանը բավական բարդ հարաբերություններ ունի Իրանի հետ և փորձում է երկակի խաղ խաղալ մի կողմից Իրանի, մյուս կողմից՝ Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ: Կարծում եք՝ Բոլթոնը Բաքվում ստացե՞լ է Ադրբեջանի աջակցությունն այս հարցում:

– Ադրբեջանը Ալիևների օրոք միշտ ձգտել է հետապնդել հավասարակշռված արտաքին քաղաքականություն: Չեմ կարծում, թե Միացյալ Նահանգներն այդպիսի մոտեցում ունի: Ավելի շուտ սա Բաքվի կողմից իր լավագույն շահերի ընկալման շարունակությունն է:

– Բոլթոնը, Ձեր կարծիքով, խնդրե՞լ է Հայաստանի կառավարության աջակցությունը ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականությանը, թե՞ լավ պատկերացնելով Հայաստանի և Իրանի բարեկամական հարաբերությունները՝ պարզապես քննարկել է հայկական կողմի հետ Իրանի հետ կապված իրավիճակը, ամերիկյան պատժամիջոցներն Իրանի դեմ և դրանց հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա: Կամ եթե Բոլթոնը առաջարկել է Հայաստանի ղեկավարությանը անցնել Միացյալ Նահանգների կողմը այս հարցում, ապա ի՞նչ է, Ձեր կարծիքով, պատասխանել Նիկոլ Փաշինյանը:

– Համոզված եմ, որ Բոլթոնը կուզենար, որ Հայաստանը հնարավորինս հակադրվեր Իրանին՝ ներառյալ Թեհրանի հետ իր առևտրատնտեսական և քաղաքական համագործակցության սահմանափակումը: Թե որքա՞ն հեռու է նա գնացել՝ պարզ չէ և կշարունակի անորոշ մնալ, քանի դեռ Հայաստանում չի ձևավորվել նոր կառավարություն:

– Բոլթոնն ասել է, որ եթե հավատանք այն կանխատեսումներին, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթելու է Նիկոլ Փաշինյանի թիմը, ապա այդ դեպքում նա «շատ ուժեղ մանդատ կստանա» և հնարավորություն կունենա վճռական քայլեր ձեռնարկել մի շարք կարևոր հարցերի, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Սա ի՞նչ ուղերձ է: Ի՞նչ է իրականում նկատի ունեցել Բոլթոնը: Կարծում եք՝ Թրամփի վարչակազմը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ծրագի՞ր ունի:

– Ես շատ կզարմանայի, եթե Բոլթոնը տարածաշրջան գար՝ խոստանալով, որ Միացյալ Նահանգներն այժմ պատրաստվում է ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել այս հարցում և նույնիսկ ունի ռազմավարական տեսլական: Վաշինգտոնը, մի կողմից, «ամենից վեր» է դասում սահմանների անխախտելիությունն ու կայունությունը՝ միաժամանակ դրան հակադրելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, և այս պարագայում ես համոզված չեմ, որ ամերիկյան կողմի գործողությունները կհանգեցնեն ինչ-որ ճեղքման այս հարցում: Որևէ բան չի խթանում Երևանին և Բաքվին դիմելու ռիսկային քայլերի, քանի դեռ Վաշինգտոնն ու մյուսները ցույց չեն տվել իրենց ձեռքերը:

Բոլթոնն իրավացի է, երբ ասում է, որ եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, հնարավորություն կստանա նոր որոշումներ կայացնել: Խնդիրն այն է, որ Մոսկվան և Բաքուն ևս դա հասկանում են և իրենցից յուրաքանչյուրը կարող է այնպիսի քայլեր անել, որոնք կբարդացնեն Փաշինյանի խնդիրը, եթե չասենք՝ անհնարին կդարձնեն նրա կողմից նույնիսկ հաղթանակից հետո հասնել այնպիսի փոփոխությունների Լեռնային Ղարաբաղի հարցում, որոնք բավարար կլինեն հասնելու հիմնախնդրի իրական հանգուցալուծման և ոչ թե զինադադարի, որն ի վերջո կվերանայվի և հնարավոր է՝ նույնիսկ չեղարկվի:


Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն...

16:04

Միրզոյանը Բահրեյնի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Միրզոյանը Բահրեյնի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման...

15:44

Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել

Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռն օրինական ուժի մեջ է...

15:21

Վստահ եմ, որ եթե չլիներ Վազգեն Սարգսյանը, Վազգեն Սարգսյան տեսակը, ապա Հայաստանի պատմությունն այլ կերպ կշարադրվեր. Սերժ Սարգսյան

Վստահ եմ, որ եթե չլիներ Վազգեն Սարգսյանը, Վազգեն Սարգսյան տեսակը, ապա Հայաստանի պատմությունն այլ...

15:03

Սերգեյ Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի արտգործնախարարների հանդիպմանը

Սերգեյ Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի արտգործնախարարների...

10:02

«Փառքի անկյունները» հեռացնելով, հայերեն առաջին նախադասությունը «Լավ սովորիր, որ լավ ապրես» կարգախոսով փոխարինելով՝ ինչպիսի՞ սերունդ եք ուզում կերտել

«Փառքի անկյունները» հեռացնելով, հայերեն առաջին նախադասությունը «Լավ սովորիր, որ լավ ապրես»...

20:00

Հայաստան-Սլովենիա գործարար համաժողով է տեղի ունեցել

Հայաստան-Սլովենիա գործարար համաժողով է տեղի ունեցել

19:52

Տիգրան Ավինյանի անունով կեղծ օգտահաշիվ է ստեղծվել

Տիգրան Ավինյանի անունով կեղծ օգտահաշիվ է ստեղծվել

17:32

Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի

Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի...

17:02

Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման հարցերով գագաթնաժողովին

Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման հարցերով...

19:23

Ռուբինյանը լավատես է՝ ԱԺ ընդդիմությունը, երբ ծանոթա Սահմանադրության տեքստին, գուցե, ասի՝ այո

Ռուբինյանը լավատես է՝ ԱԺ ընդդիմությունը, երբ ծանոթա Սահմանադրության տեքստին, գուցե, ասի՝...

14:03

Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն

Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․...

10:00

Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն

Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․...

10:00

Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն

Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․...

10:00

Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն

Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․...

10:00

Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան

Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման...

18:18

Արենիում բախվել են «Kia»-ն ու «Mercedes»-ը․ 2 վիրավորի մեքենայից դուրս են բերել փրկարարները

Արենիում բախվել են «Kia»-ն ու «Mercedes»-ը․ 2 վիրավորի մեքենայից դուրս են բերել...

18:15

Կասեցվել է Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ

Կասեցվել է Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը․...

15:25

Կիևը և Մոսկվան հաստատել են Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում հրադադարի հաստատումը

Կիևը և Մոսկվան հաստատել են Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում հրադադարի...

15:24

Մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան ձերբակալվածներ

Մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան...

15:23

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02