Հոկտեմբերի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
Հանդիպմանը Նորին Սրբությունն իր բարեմաղթանքներն է բերել դեսպանին և հաջողություններ մաղթել նրան իր առաքելության մեջ` կարևորելով երկու պետությունների միջև հաստատված սերտ համագործակցությունը:
Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրել է Մայր Աթոռի և Ճապոնիայի դեսպանության միջև ձևավորված սերտ հարաբերությունները` գնահատանքով անդրադառնալով Մայր Աթոռի եկեղեցական կառույցների կողմից իրականացվող բարեսիրական և մարդասիրական տարբեր ծրագրերին դեսպանատան մասնակցությանը:
Իր հերթին նորանշանակ դեսպանը հավաստիացրել է Վեհափառ Հայրապետին, որ կանի առավելագույնը երկու ժողովուրդների կապերն առավել սերտացնելու և ամրապնդելու գործում: Դեսպան Յամադան նաև կիսվել է Նորին Սրբության հետ Հայաստանի պատմամշակութային վայրեր կատարած իր այցելությունների տպավորություններով:
Զրույցի ընթացքում խոսվել է Ճապոնիայում ձևավորված փոքրաթիվ հայ համայնքի, ինչպես նաև Արևելքում պատմական հայկական ներկայության մասին: Անդրադարձ է կատարվել նաև ներհայաստանյան քաղաքական զարգացումներին և երկրի առջև ծառացած զանազան մարտահրավերներին:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02