Այսօր ՀՀ կառավարության նիստին տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին գումար հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը:
Նախարարը ներկայացնելու իրավիճակը նշեց, որ Կոտայքի և Արմավիրի մարզերի մի շարք համայնքներում հունիս և հուլիս ամիսներին հորդառատ անձրևների և կարկտահարության հետևանքով տուժել են բնակիչներ, բնակելի տներ և օժանդակ շինություններ, ինչպես նաև վնասվել են մի շարք գյուղամիջյան ճանապարհներ, կամուրջներ, հենապատեր:
Նա ասաց, որ անհրաժեշտ է ՀՀ Արմավիրի մարզի մի շարք համայնքների բնակիչներին աջակցելու նպատակով տրամադրել 21,875.0 հազ. դրամ, Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչներին՝ 3,800.0 հազ. դրամ:
Նա նշեց, որ ՀՀ Գեղարքունիքի մարզում հորդառատ անձրևների պատճառով դժվարանցանելի և որոշ հատվածներում նույնիսկ անանցանելի են դարձել 7 կմ մարզային նշանակության ճանապարհներ:
Դավիթ Լոքյանը նշեց, որ տեղում կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ նշված ճանապարհների անցանելիությունն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել հողային պաստառի վերականգնման և առանձին հատվածներում ջրահեռացման առուների ակոսահանման աշխատանքներ, որոնց համար, համաձայն հաշվարկների, համապատասխանաբար կպահանջվի 4,0 և 6,0 մլն դրամ:
Բացի այդ՝ 2016թ. հունիսի 24-ին տեղացած անձրևի և կարկուտի պատճառով առաջացած ջրհեղեղից անանցանելի են դարձել Կարճաղբյուր համայնքի ներհամայնքային ճանապարհները՝ շուրջ 5 կմ: Ճանապարհների վերանորոգման համար կպահանջվի 5,0 մլն դրամ:
ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի վնասված ճանապարհների վերականգման համար կպահանջվի շուրջ 55 մլն դրամ:
Նախարարն ասաց, որ վարչապետի հանձնարարականով նաև բանկերը սկսել են որոշակի գործունություն՝ վարկերի հետաձգման հետ կապած:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02