Քաղաքացի Մարինե Ծ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Դիլիջանի բաժնի աշխատակիցների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից։
Մասնավորապես՝ Մարինե Ծ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Դիլիջանի բաժնի աշխատակիցների կողմից իրեն և ընտանիքի անդամներին իրենց տարածքից վտարման փորձ կատարելու ժամանակ նույն բաժնի պաշտոնատար անձն անհամաչափ բռնություն է կիրառել իր նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Բացի այդ, նույն տարածքից իրեն ու ընտանիքին վտարելու ժամանակ՝ որպես պարտատեր հանդես եկող ՍՊ ընկերության աշխատակիցը ևս բռնություն է կիրառել իր նկատմամբ, որի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ:
Քաղաքացի Մարինե Ծ.-ի հաղորդման հիման վրա՝ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02