Ընթացիկ տարվա մայիսի 12-ից նոյեմբերի 19-ը Սփյուռքի նախարարությունն իրականացրել է 3 ծրագիր: Հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:
Նա ասաց, որ բացառելով կոռուպցիոն ռիսկերի մասին հիմնավոր կասկածները՝ 2018 թվականին «Արի տուն» և «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերը համատեղվել են նոր ձևաչափի մեջ, ենթարկվել բովանդակային և ծրագրային փոփոխությունների: «Սակայն մինչ այդ, ի պատասխան «Արի տուն» ծրագրին մասնակցելու նախկինում տարածված հայտարարության, նախարարություն էին արդեն դիմել որոշակի թվով հայտատուներ, որոնք նախապես գնել էին նաև ավիատոմսերը: Այդ իսկ պատճառով հուլիսի 1-ից օգոստոսի 11-ն ընկած ժամանակահատվածում «Արի տուն» ծրագիրը 4 անցումային փուլով ընթացավ, որին մասնակցեցին աշխարհի 16 երկրից ժամանած 13-18 տարեկան 156 սփյուռքահայ պատանիներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Հայրապետյանը:
«Քայլ դեպի տուն» ծրագրով, որի նպատակը սփյուռքի պատանիների և երիտասարդների՝ հայկական օրակարգերում ներգրավվածության աստիճանի բարձրացումն է, սփյուռքի նախարարությունն առաջին անգամ գործակցել է մասնավոր հատվածի հետ, ինչի արդյունքում հնարավոր եղավ խնայել տասնյակ միլիոնավոր դրամ: Ծրագրի ընթացքում կնքվել են փոխըմբռնման 5 հուշագրեր տարբեր կազմակերպությունների հետ (Հայ-ռուսական համալսարան, «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամ, «ՋիՋի» ՓԲԸ և «Ինտերնետ Պրոջեքտս» ՍՊԸ): Ծրագրի շարունակականությունն ապահովելու համար նախարարությունը և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:
Այսպիսով՝ «Քայլ դեպի տուն» ծրագրի 400 մասնակիցները հնարավորություն ունեն անվճար իրենց կրթությունը շարունակել օնլայն հարթակում:
Համահայկական մշակութային փառատոնին մասնակցել է 11 երկրից 405 սփյուռքահայ: Իրականացվել են պարարվեստի օրեր, երգչախմբային արվեստի օրեր, «Հայ երգի օր» ասմունքի համահայկական փառատոն :
Ըստ Հայրապետյանի՝ անցկացվել է հայապահպանությանը միտված 85 միջոցառում: Սփյուռքյան համայնքների, մանկավարժների, կազմակերպությունների՝ մեկօրյա դպրոցների ստեղծման աջակցությանն ուղղված աշխատանքների արդյունքում գրանցվել է նոր մեկօրյա 17 դպրոց 9 երկրում: «Աբխազիայում կազմակերպվել է դասվարների և հայոց լեզվի և գրականության 94 ուսուցիչների վերապատրասման դասընթաց Հայաստանից գնացած մասնագետների կողմից: Տասնյակ միջոցառումներ են կազմակերպվել սփյուռքում գործող դպրոցներում: 32 երկրի 331 հայկական կրթօջախներ են ուղարկվել 54 226 կտոր գրականություն»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
14:52 21.08.26
12:22 21.08.26
11:16 21.08.26
14:35 21.08.26
12:04 21.08.26
11:04 21.08.26
11:44 21.08.26
15:04 21.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02