Ընտրություններից հետո վստահության քվե ստանալուց հետո մեծ թափով ձեռնամուխ ենք լինելու բուհական համակարգի զարգացմանը: Այս մասին Դիլիջանում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
«Առաջիկա մեր խնդիրը երկրում սոցիալ-տնտեսական հեղափոխություն իրականացնելն է: Դիլիջանը մեր պատկերացրած մոդելում շատ կարևոր տեղ ունի: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այսօր Դիլիջանն ամենաարագ փոխվող քաղաքներից է: Փոփոխության արագությունն այնքան չէ, որքան կուզենայինք, բայց մարզային այլ քաղաքներն ավելի դանդաղ են փոխվում»,- նշեց Ն. Փաշինյանը:
Ըստ նրա՝ Դիլիջանում իրականացվում են բիզնես ծրագրեր, որոնք Հայաստանին նոր կերպար են տալիս: Դրանցից մեկը, ըստ Փաշինյանի, Դիլիջանի միջազգային դպրոցն է:
«Մենք խնդիր ունենք մեր ողջ բուհական համակարգը վերափոխել: Կարևոր է՝ այն կառուցվի այնպես, որ գրավիչ դառնա օտարերկրյա ուսանողների համար: Դիլիջանի դպրոցն ու բժշկական համալսարանն են համապատասխան այդ մոդելին, այնինչ ամբողջ կրթական համակարգը պետք է լինի այդ տրամաբանության մեջ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ պատահական չէ, որ բնապահպանական նոր քաղաքականությունը պետք է սկսի իրականացվել Դիլիջանի պարկից: «Երբ ասում ենք, որ բնությունը պետք է պահենք, նկատի չունենք, որ մարդկանց օրվա հացից պիտի սկսենք: Անտառը մարդկանց ավելի մեծ եկամուտ պետք է բերի, քան՝ հիմա: Անտառը նաև ձմեռը տաքանալու խնդիր է լուծում: Մենք այս տարի ավելի քան 50.000 խորանարդ մետր փափուկ փայտ ենք բաժանել ժողովրդին:
Բնությունը և անտառը պահպանելու քաղաքականությունը պետք է շարունակենք»,- հավելեց նա:
Ն. Փաշինյանի խոսքով՝ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ծղոտից ստանալ ավելի կալորիական վառելիք, քան փայտը:
«Ես խոսել եմ Կենտրոնական բանկի հետ: Մյուս տարվանից մենք կտրամադրենք վարկային միջոցներ դրա արտադրությունը հիմնողներին: Մենք այդ մարդկանց էժան վարկեր կտանք, եթե ուզեն արտադրել ծղոտից վառելիք: Այդ վառելիքի 1 խորանարդ մետրը 70,000 դրամով է վաճառվում: Ամենաշատը 8 տոկոսանոց վարկեր կտրամադրենք այդ մարդկանց»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ Դիլիջանը պետք է դառնա զբոսաշրջային խոշոր կենտրոններից մեկը:
16:04
15:44
15:21
15:03
10:02
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:21 31.10.26
10:02 30.10.26
15:44 31.10.26
15:03 31.10.26
16:04 31.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02