Երեւանի Մաշտոցի պողոտային հարող տարածքում («Մալիբու» սրճարանի հարեւանությամբ) այսօր՝ հուլիսի 23-ին, վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը:
Տոնավաճառը կազմակերպվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ` սկսած 2011 թվականից:
Հիմնական նպատակն է աջակցել գյուղացիական տնտեսություններին առանց միջնորդների կազմակերպել իրենց կողմից արտադրված գյուղմթերքի իրացումը, ինչպես նաեւ մայրաքաղաքի բնակիչներին հնարավորություն ընձեռել անմիջապես արտադրողից ձեռք բերել թարմ եւ որակյալ գյուղմթերք:
Տոնավաճառում արդեն իսկ 120 գործող տաղավարներ կան, մասնակցում են հանրապետության տարբեր մարզեր ներկայացնող գյուղացիական տնտեսություններ:
Գյուղմթերքի տոնավաճառ կազմակերպվում է նաեւ Կասյան փողոցի վերջնամասում, որը վերաբացվել է հունիսի 11-ին: Այստեղ այս տարի օրական սպառվել է շուրջ 40-50 տոննա գյուղմթերք:
Ընդհանուր առմամբ, 2015 թվականին Մաշտոցի պողոտայում եւ Կասյան փողոցում կազմակերպվել է 114 տոնավաճառ, որոնց մասնակցել է շուրջ 15 հազար գյուղացիական տնտեսություն:
Տոնավաճառները գործում են շաբաթ եւ կիրակի օրերին:
Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունն անվճար է: Տոնավաճառներին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ (ԳԱՄԿ) եւ ստանալ համապատասխան տեղեկանքներ, որոնք կհավաստեն, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:
Առեւտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով կազմակերպիչների կողմից տեղում իրականացվում է վերահսկողություն:
Մասնակիցներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անվճար հիմունքներով տրամադրում է հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ ու սայլակներ:
Երեւանի քաղաքապետարանը, իր հերթին, աջակցում է տարածքի տրամադրման հարցում եւ յուրաքանչյուր տոնավաճառի օրվա ավարտին իրականացնելու է տարածքի մաքրման աշխատանքներ:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02