Հուլիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Անտիոքի Ուղղափառ Եկեղեցու Զահլեի միտրոպոլիտ Անտոնիոս Ալսորուն ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնի և բարերար Նիկոլա Աբոֆայիսայի:
Հանդիպմանը Նորին Սրբությանը փոխանցելով Անտիոքի Ուղղափառ Եկեղեցու պետ Հովհաննես Ժ-ի եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները` Զահլեի միտրոպոլիտն իր ուրախությունը հայտնեց առաջինը պետականորեն քրիստոնեությունն ընդունած օրհնյալ երկիր այցելության առնչությամբ: Նա նաև փաստեց երկու Եկեղեցիների միջեկեղեցական սերտ կապերն ու պատմական աղերսները: Խոսքի ավարտին միտրոպոլիտը խնդրեց Նորին Սրբության զորակցությունը Ուղղափառ Եկեղեցու բարերար մի զավակի կողմից Հայաստանում կառուցվելիք մատրան համար: Այս առիթով Նորին Սրբությունը մատրան կառուցման ազնիվ նախաձեռնության համար Հայրապետական իր գնահատանքը հայտնեց բարերարին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, բերելով իր օրհնությունը, վերստին հայտնեց իր եբայրական սերն ու ջերմ զգացումները հանդեպ Անտիոքի Ուղղափառ Եկեղեցու Պետը, ինչպես նաև երախտագետ սրտով վերհիշեց Լիբանանի և Արաբական պետությունների այն հոգածու վերաբերմունքը, որ ցուցաբերել են հայ ժողովրդի նկատմամբ` հնարավորություն ընձեռելով Մեծ Եղեռնից մազապուրծ հայերին վերակառուցելու իրենց ազգային-հոգևոր կյանքը:
Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02