Գյումրիի քաղաքապետարանի նիստերի դահլիճում մեկնարկել է երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ՀՀ կառավարության արտագնա նիստը: Մինչ նիստի սկիզբը կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին երկրաշարժի զոհերի հիշատակը:
Դեկտեմբերի 7-ը որպես «Հիշատակի և աղետներին դիմակայունության օր» հայտարարելու մասին որոշման հարցի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ երկրաշարժի հիշատակի օրը նշվում է դեկտեմբերի 7-ին, և այսօր լրանում է 30 տարին: Նա նշեց, որ ավերիչ երկրաշարժի հետևանքով 25 հազարից ավելի մարդկային կորուստներ եղան, 15 000 -ից ավելին դարձան հաշմանդամ, 500 000-ից ավելին՝ անօթևան: Րոպենների ընթացում մեծածավալ ավերածություններ արձանագրվեցին Սպիտակում, Լենինականում, Կիրովականում և այլ քաղաքներում:
Ըստ Ցոլակյանի՝ Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկիր և 7 միջազգային կազմակերպություն։
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ճիշտ է հասկանում, որ այս որոշմամբ փորձում են արձանագրել, որ ՀՀ-ում շարունակաբար աղետների դիմակայության պաշտպանության մակարդակը պետք է բարձրացվի և գերատեսչական ծրագրերի շրջանակներում դառնա հանրային գիտակցություն: «Ըստ էության, նաև պետք է այդ ուղղությամբ աշխատանքների ռազմավարություն մշակել»,-ասաց նա:
Ցոլակյանը նշեց, որ ամբողջությամբ ճիշտ է, և ավելացրեց, որ սա նաև միջազգայնացնելու նպատակ է հետապնդում: «Այն երկրներից շատերը, որ մասնակցել են աղետի ժամանակ փրկարարական աշխատանքներում, պատրաստակամություն են հայտնել, որ այս օրը որպես հիշատակի և աղետների կանխման օր նշվի նաև իրենց երկրներում:
Արդեն կան օրինակներ Նահանգների մակարդակով»,-ասաց նա:
Նախագիծը դրվեց քվեարկության և հաստատվեց:
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21
12:03
11:33
11:28
11:02
10:14
16:24
16:15
16:08
12:59
12:21 25.08.26
09:59 24.08.26
11:45 24.08.26
20:33 25.08.26
12:03 25.08.26
16:15 24.08.26
16:08 24.08.26
11:38 24.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02