Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք «Սասնա ծռեր» խմբի անդամների զինված գրոհի հետեւանքով, ինչպես նաեւ հուլիսի 20-ին Խորենացի փողոցում ոստիկաների ու քաղաքացիների միջեւ բախումների հետեւանքով վիրավոր քաղաքացիներից այժմ հիվանդանոցներում են գտնվում 10 հոգի: Այս մասին այսօր` հուլիսի 24-ին, NEWS.am-ին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական բաժնից:
Այս պահի դրությամբ երկու հիվանդ է ծանր վիճակում: Նրանցից մեկը գտնվում է «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վերակենդանացման բաժանմունքում բուժվող տուժածի վիճակը շարունակում է մնալ ծանր` արդեն որոշակի դրական շարժընթացով։
Մյուսը «Սասնա ծռեր» ջոկատի անդամ 26-ամյա Թաթուլ Թամրազյանն է, որը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Էրեբունի բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ հեռացրել են Թաթուլ Թամրազյանի ձախ երիկամը, հաստ աղիքի ձախ կեսը եւ կատարվել է պլեւրալ խոռոչի դրենավորում: Նա սկզբում եղել է ծայրահեղ ծանր վիճակում, մի շարք վիրահատությունների է ենթարկվել, այս պահին վիճակը կայունացել է: Արհեստական շնչառության ապարատից անջատվել է, սակայն վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:
Հիշեցնենք, որ Խորենացի փողոցում հուլիսի 20-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի հետեւանքով Երեւանի բժշկական կազմակերպություններ է դիմել 51 տուժած, նրանցից 29-ը` ոստիկան էր։ Տուժածներից 15-ն անհրաժեշտ բժշկական օգնությունը ստացել էր ամբուլատոր պայմաններում։ Տարբեր վնասվածքներ ստացած 34 տուժած «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Երեւան», «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոններում, «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրում շարունակում էին հիվանդանոցային բուժումը։
Այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ հիվանդանոցում է գտնվում 10 մարդ։
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02