Հուլիսի 22-ին ձերբակալված «Հիմնադիր խորհրդարան»-ի ակտիվիստ Անի Նավասարդյանն այժմ գտնվում է Մասիսի քաղաքի ձերբակալածներին պահելու վայրում` ՁՊՎ-ում, և նա հրաժարվել է ցուցմունք տալ:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Անիի պաշտպան, փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
«Երեկ ես իրեն հանդիպել եմ, Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում էր, բայց հետո նրան տեղափոխեցին Մասիս քաղաք, պատճառաբանելով, որ տեղ չկա այդ ՁՊՎ-ում, շատ-շատ մարդ կար ձերբակալված, հերթով ամեն մեկին մի տեղ էին տանում: Ասեմ, որ Անին հրաժարվել է ցուցմունք տալ: Կոնկրետ, երբ 72 ժամը լրանալուց հետո մեղադրանքն առաջադրվի, կտեսնենք` ինչ մեղադրանք է, նոր ցուցմունք կտա»,-տեղեկացրեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Անի Նավասարդյանը ձերբակալվել է «զանգվածային անկարգություններ հրահրելու» կասկածանքով:
«Եթե մեղադրանք ներկայացվի, նոր արդեն մեղադրանքի շուրջ մենք դիրքորոշում կհայտնենք»,- ասաց փաստաբանը: Հարցին ի պատասխան՝ Անին իրեն մեղավոր ճանաչու՞մ է, Ստեփան Ոսկանյանը կրկնեց՝ «Քանի դեռ մեղադրանք առաջադրված չէ, այս պահին ձեռնպահ ենք մնում դիրքորոշումներից և գնահատականներից, քանի որ կարող է և չառաջադրվի մեղադրանք»:
Նշենք, որ Անի Նավասարդյանի ձերբակալություն 72 ժամ անց նրան կամ պետք է մեղադրանք առաջադրվի կամ նրան պետք է ազատ արձակեն: Անիի 72 ժամը լրանում է վաղը`կեսօրին:
Tert.am
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02