ARM | RUS |

Հաշվի առնելով դեկտեմբերի Կառավարությունում հնչած թյուրըմբռնումները՝ հայտարարում ենք, որ Հայաստանում աղբի վերամշակում լինելու է․ ՀԲՃ

18.12.18 | 11:28

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում խոսվում է Հայաստանի աղբի վերամշակման անհրաժեշտության մասին:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Դեկտեմբերի 13-ին կայացած կառավարության նիստի ժամանակ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետի այն հարցին, թե ի վերջո մենք ունենալու ենք վերամշակում, թե ոչ, պատասխանեց, որ Հայաստանում աղբ վերամշակելը հետաքրքիր չէ պոտենցիալ ներդրողի համար, քանի որ այնտեղից շահույթ ստանալն անհնար է: Նա նշեց, որ ոչ մի կողմ շահագրգռված չէ ներդրումներ անել, նաև հաշվի առնելով աղբի որակը, որը դեռ սովետական ժամանակներից չի պարունակում մետաղ, պլաստմաս, և այլն: Նա նշեց, որ հավելյալ գումարներ պետք կլինի ներգրավել այդ աղբավայրը վերամշակելու համար: Այստեղ կա թյուրըմբռնում, այն էլ մի քանիսը: Ներկայացնենք դրանք հերթով:

Նախ, միգուցե Նուբարաշենի 50 տարուց ավել գործող աղբավայրը միայն մեկուսացման է ենթակա՝ մինչև որ կգտնվի այն մաքրելու տեխնոլոգիա: Սակայն այսօր արդեն իսկ խոսքն այն մասին է, որ դեռ նախորդ կառավարությունը վերցրել է նոր վարկ, որով պարտավորվել է կառուցել լրիվ նոր աղբավայր, իսկ վերամշակման բաղադրիչը, որը մշտապես առաջ է մղվել հանրության պահանջով, ոչ թե (կամ ոչ միայն) վերաբերում է հին աղբավայրին, այլ առաջին հերթին նոր աղբավայրին, որը կառուցվում է հին աղբավայրի կողքին՝ լրացուցիչ մոտ 30 հեկտարի վրա և ունենալու է ընդամենը մոտ 30 տարվա կյանք: Այսինքն՝ նախարարի մեկնաբանությունը թյուրըմբռնում է առաջացնում, թե իբր վերամշակելու համար հին աղբավայրը պիտանի չէ, բայց փաստորեն անտեսվում է այն, որ մարդիկ Հայաստանում շարունակում են տարեկան 700 հազար տոննա աղբ ստեղծել (օրական 0,6 կգ աղբ յուրաքանչյուրս), իսկ ըստ հաշվարկների 2036-ին այդ թիվը կհասնի 950 հազար տոննայի, և ոչ միայն այն այլևս հնարավոր չէ պարզապես մի տեղ ծածկել, այլ որ պետությունը նաև ունի պարտավորություններ բնության և հանրային առողջության ասպարեզում։ Ուստի նոր աղբավայրը կառուցելիս պետք է նոր մոտեցումներ լինեն՝ ներառյալ վերամշակման քաղաքականությունը, ինչը թե՛ հանրության պահանջն է, թե՛ պետական պարտավորություն:

Երկրորդ թյուրըմբռնումն այն է, որ նախարարը խոսում է աղբավայրում առկա աղբի տեսակից, այսինքն մորֆոլոգիայից: Նա հստակ պնդում է, որ սովետական ժամանակներից եկած աղբավայրում չկա մետաղ, պլաստմաս: Սակայն աղբավայրը երեսուն տարի է սովետական չէ, ժամանակի ընթացքում աղբավայրում կուտակվում է ամեն տեսակի աղբ։ Ավելին, Հայաստանում արդեն իսկ գոյություն ունեն բազմաթիվ վերամշակողներ, որոնք նաև իրենց վերամշակման նյութերը ստանում են Նուբարաշենի աղբավայրից: Վերջերս էլ, օրինակ Արարատի մարզում բացվեց աղբի տեսակավորման գործարան, ինչի արդյունքում տեսակավորված աղբը ևս պետք է վերամշակվի: Այսինքն՝ վերամշակման հանդեպ արդեն իսկ կա հետաքրքրություն, ավելին գործունեություն՝ հիմնված այսօրվա ստեղծած թափոնների վրա:

Բացի դրանից, վարչապետի խորհրդական Արսեն Գասպարյանը դեկտեմբերի 5-ի իր զեկույցում նշեց, որ թափոնների կառավարման ռազմավարություն մշակելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որն այդ թվում նաև ուսումնասիրելու է կոշտ կենցաղային թափոնների մորֆոլոգիան՝ այսինքն տեսակը: Նա նշեց, որ անգամ կան ընկերություններ (շվեյցարա-դանիական, ամերիկյան, չինական) ովքեր հայտ են ներկայացրել ուսումնասիրելու աղբի քանակը և տեսակը/որակը: Եվ ուրեմն ինչպե՞ս կարող է նախարարն այդքան վստահ խոսել աղբի մորֆոլոգիայից, եթե դեռ նոր պետք է ուսումնասիրվի այն: Թեև Հայաստանում էլ կան պետական մարմիններ, որոնք ուսումնասիրում են աղբի տեսակը և դրա կազմի փոփոխություները, սակայն հարկ ենք համարում նորից ընդգծել, որ այսօրվա աղբավայրերում ընթանում են աղբի երբեմն օրինական, երբեմն էլ ապօրինի տեսակավորման գործընթացներ, որոնք ի վերջո հասնում են վերամշակողներին: Ուստի նախարարի այս հավաստիացումը, թե այսօրվա աղբը վերամշակման պիտանի չէ, պարզապես հարցն արագ փակելու տպավորություն է թողնում:

Երրորդ, Արսեն Գասպարայնն իր վերոնշյալ զեկույցում նշում է նաև, որ իրենք արդեն իսկ համագործակցում են խոշոր արևմտյան ընկերությունների հետ, ովքեր հետաքրքրված են աղբի տեսակավորմամբ/վերամշակմամբ: Նա նաև նշեց, որ չինական կողմն էլ հետաքրքրված է աղբից էներգիա ստանալու ծրագրերով (չնայած որ Հայաստանում էլ պակաս չեն վերամշակող ընկերությունները):

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն ու քաղաքապետարանն էլ բազմիցս տեղեկացրել են հանրությանը, որ քննարկում են թե՛ վերամշակման, թե՛ աղբից էնեգրիա ստանալու տարբերակները: Այս կառույցների հետ նախորդ նամակագրություններին կարելի է ծանոթանալ այստեղ:



Վերջերս ստացած ևս մի արձագանք, ուր քաղաքապետարանը նորից հաստատում է, որ կառավարության հետ քննարկվում է վերամշակման հարցը, ինչպես նաև ուսումնասիրվում են աղբի վերամշակմամբ զբաղվող տարբեր ընկերությունների առաջարակները, կարող եք կարդալ ստորև:

Չորրորդ, նախարարը պնդում է, որ աղբի վերամշակման գործարան կառուցելու համար հավելյալ գումարներ անհրաժեշտ կլինեն: Եվ սա այն դեպքում, երբ ինչպես և մեր նախորդ հոդվածներում էինք անդրադարձել, նման աղբավայրեր նույն, երբեմն ավելի քիչ դրամական միջոցներով կառուցվել են նաև Մոլդովայում, Բելառուսում, Վրաստանում՝ աղբի վերամշակման բաղադրիչով: Ավելին, հաշվի առնելով Հայաստանում արդեն իսկ առկա վերամշակողների թիվը, առաջարկ էր արվել չբացառել միայն աղբի տեսակավորման գործարանի կառուցումը, իսկ տեսակավորված աղբը տրամադրել այդ ընկերություններին: Նաև, հաշվի առնելով այդ ընկերությունների՝ հանրության և բնության առաջ մատուցած ծառայության կարևորության աստիճանը, չբացառել որոշակի պետական աջակցություն՝ ներառյալ հարկերի նվազման քաղաքականություն:

Հաշվի առնելով դեկտեմբերի 13-ին կառավարական նիստի ժամանակ հնչած այս թյուրըմբռնումները, ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ աղբի վերամշակումը պարզապես ընտրություն չէ: Հաշվի առնելով պետության պարտավորությունները բնության պահպանության, հանրային առողջության պահպանման և բարելավման ասպարեզում, պետությունը պարտավոր է գտնել և իրագործել այն լուծումները, որով արդեն այսօրվա ժամանակակից տնտեսությունը կապահովի այսօրվա և գալիք սերունդների առողջ միջավայրում ապրելու իրավունքը բացառապես կանաչ տնտեսական մոդելի կիրառման շնորհիվ»:


Արարատի մարզում վթարային ջրանջատում կլինի

Արարատի մարզում վթարային ջրանջատում կլինի

11:22

ՇՄ նախարարի տեղակալը հանդիպել է Անահիտ Մանասյանի հետ․ պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային օրակարգ

ՇՄ նախարարի տեղակալը հանդիպել է Անահիտ Մանասյանի հետ․ պայմանավորվել են ձևավորել համատեղ...

11:04

Ադրբեջանը զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են. Աբրահամյան

Ադրբեջանը զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն...

10:33

Վեց ամիս հետո Բաբաջանյան–Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համար

Վեց ամիս հետո Բաբաջանյան–Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության...

10:04

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

18:34

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

18:34

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի...

18:16

«Ֆուլ Հաուս»-ի վերադարձի, կրկին ֆիլմ նկարահանելու մասին և ոչ միայն

«Ֆուլ Հաուս»-ի վերադարձի, կրկին ֆիլմ նկարահանելու մասին և ոչ...

18:02

Ադրբեջանում ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հայտարարությունները չեն դադարում. «Պաշտոնական Բաքվի դիրքորոշումը մնում է անփոփոխ»

Ադրբեջանում ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հայտարարությունները չեն դադարում. «Պաշտոնական...

13:56

Հայաստան-Իտալիա երկկողմ հարաբերությունները ներկայում գտնվում են բարձր մակարդակի վրա

Հայաստան-Իտալիա երկկողմ հարաբերությունները ներկայում գտնվում են բարձր մակարդակի...

13:48

Բայրամովն ու Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն

Բայրամովն ու Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն

13:35

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության...

12:57

Ծովինար Վարդանյանն ընտրվեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում

Ծովինար Վարդանյանն ընտրվեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահի...

12:53

Հայաստանից արտահանումը նվազել է 6.7%-ով, առևտրային հաշվեկշիռը վատացել՝ 480 մլն դոլարով

Հայաստանից արտահանումը նվազել է 6.7%-ով, առևտրային հաշվեկշիռը վատացել՝ 480 մլն...

12:35

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան...

12:18

Հուլիսի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 13 մլրդ 900 մլն դոլար

Հուլիսի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 13 մլրդ 900 մլն...

12:11

Հայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Հայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական...

11:34

Կիևում վիզուալիզացրել են հնագույն հայկական թաղամասի պատմությունը

Կիևում վիզուալիզացրել են հնագույն հայկական թաղամասի...

11:17

Հայաստանը դարձել է Մոսկվայի և Բրյուսելի միջև աշխարհաքաղաքական մրցակցության հարթակ. Զաքարյան

Հայաստանը դարձել է Մոսկվայի և Բրյուսելի միջև աշխարհաքաղաքական մրցակցության հարթակ....

11:03

Լարսը բաց է

Լարսը բաց է

09:10

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02