Սեպտեմբերի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Full House Show»-ի նոր ծրագրի պրեմիերան։ Սիրված նախագծի անդամները կրկին միավորվել էին մեկ բեմում, թեև ոչ ամբողջական կազմով․ այս անգամ ներկայացմանը ներկա չէին Գոռ Հակոբյանն ու Քրիստինա Եղոյանը։ Ներկայացման ընթացքում ֆուլհաուսցիները առողջություն մաղթեցին Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին, ով այս պահին ծնողների հետ Գերմանիայում է։ Իսկ Քրիստինա Եղոյանի բացակայությունն, ինչպես միշտ, չանցավ առանց հումորի։
Նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, կատակեց, որ նույնիսկ 50 տարի անց Քրիստինան դեռ չի հասցնի լուծել իր «Ամերիկայի թղթերի» հարցը։ Կատակն արվեց այն դրվագում, երբ ֆուլհաուսցիները ChatGPT-ին խնդրում էին պատկերացնել իրենց 50 տարի անց։ Ըստ Մենչի՝ արհեստական բանականությունն որևէ պարագայում չի կարողանում պատկերացնել Մարջան Ավետիսյանին 50 տարի անց:
Ի դեպ, «Full House»-ն արդեն 10 տարվա պատմություն ունի։ Տարեսկզբին էկրան բարձրացած «Ֆուլ Հաուս․ Վայրէջք» ֆիլմը, ըստ պրոդյուսերի, ռեկորդային դիտումներ է ունեցել, ինչը, նրա խոսքով, ևս մեկ անգամ հաստատել է նախագծի արդիականությունն ու հանդիսատեսի հետաքրքրությունը։ Ավելին՝ հաջորդ տարի նախատեսվում է ֆիլմի շարունակությունը՝ արդեն ամբողջական կազմով։ Նոր շոու ծրագիրը պահպանել էր «Full House»-ին բնորոշ հումորային ու զավեշտալի ձևաչափը՝ միաժամանակ ներառելով նաև քաղաքական թեմաներին անդրադարձող դրվագներ։ Ֆուլհաուսցիները բեմում հայտնվեցին տարբեր իրավիճակներում։ Հերոսները խաղացին «Անհայտ բաժանորդ» ֆիլմից հայտնի խաղը, իսկ մեկ այլ դրվագում Մուշեղն ու Կամոն փորձում էին գումար վաստակել՝ փողոցում երգելով։ Առանձնահատուկ էին նաև քաղաքական տարբեր գործիչների հետ նրանց «հանդիպումներն» ու վերջիններիս նվիրված երգերը։
Արմեն Պետրոսյանի խոսքով՝ ամեն ինչ արվում է չափի մեջ, և իրենք երբեք չեն անցնում սահմանը։ Երեկոյի ամենառոմանտիկ հատվածը, սակայն, ամուսնության անակնկալ առաջարկությունն էր, որը բեմում լրացուցիչ հուզական երանգ հաղորդեց ներկայացմանը։ Շոուն ավարտվեց «Ֆուլ Հաուսի» խորհրդանշական երգով, որը Միհրան Ծառուկյանը կատարեց հանդիսատեսի ակտիվ մասնակցությամբ։
«Full House»-ի երևանյան հաջորդ հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 2-ին՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Նոր շոու ծրագրով նախագիծը պատրաստվում է նաև մեկնել Ռուսաստանի Դաշնություն, Եվրոպա և ԱՄՆ։
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02