Sophos ընկերության կիբեր անվտանգության ոլորտի հետազոտողները Android համակարգով սարքերի համար վնասակար ծրագիր են հայտնաբերել, որը մարտկոցի արագ լիցքաթափում է առաջացնում, հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով Mirror-ին: Վնասակար ծրագրային ապահովումը հայտնաբերվել է Google Play խանութի մի քանի ծառայություններում եւ Andr/Clickr-AD անվանումը ստացել: Վարակված հավելվածների մեջ եղել է քլիկեր, որը գեներացրել է գովազդային հղումներով անցումները եւ աշխատել անկախ նրանից հավելվածը գործել է, թե ոչ: Մշտական ակտիվությունը մարտկոցի արագ լիցքաթափմանն է հանգեցրել: Պարզվել է, որ վարակված են ավելի քան 20 հավելվածներ, որոնք 2 մլն անգամ բեռնվել են: Չարագործներն իրենց ծրագրերը գովազդատուների համար ներկայացրել են որպես iOS հավելվածներ, ինչը թույլ է տվել նրանց ավելի շատ եկամուտ ստանալ: Ներկա պահին վարակված ծրագրերը հեռացվել են Google Play-ից: Փորձագետները խորհուրդ են տվել հակավիրուսներ օգտագործել, իսկ տուժողներին առաջարկել են նախնական կարգավորումներին վերադառնալ, սակայն զգուշացրել են, որ այդ դեպքում հեռախոսի տեղեկատվությունը ջնջվելու է:
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
12:35 09.09.26
10:04 10.09.26
11:04 10.09.26
11:22 10.09.26
09:08 09.09.26
12:11 09.09.26
12:57 09.09.26
10:33 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02