Միացյալ Նահանգներն ավարտել են ռազմաբազայի կառուցումը Իրաքի եւ Սիրիայի սահմանի մոտակայքում գտնվող իրաքյան Անբար նահանգի արևմուտքում: Այս մասին, տեղական իշխանություններին հղում անելով, հաղորդում է Akhbar Al Iraq լրատվական պորտալը։ «ԱՄՆ-ի զինծառայողները ռազմաբազա են կառուցել Մալիխի շրջանում՝ Իրաք-Սիրիա սահմանին տեղակայված Ալ-Քաիմ քաղաքի մոտ», - պորտալը մեջ է բերում բարձրաստիճան զինվորական Ահմեդ Ալ-Մահալավիի խոսքերը: «Բազան տեղակայվել է Սիրիայի հետ սահմանը վերահսկելու համար և ապահովելու անհրաժեշտ պաշտպանություն՝ այդ տարածքում տեղակայված ԱՄՆ զորքերի համար»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրաքի Ներկայացուցիչների պալատը (խորհրդարանը) զբաղվում է օրինագծի նախապատրաստմամբ, որը կպարտավորեցնի բոլոր օտարերկրյա ուժերին 2019 թվականի կեսերին թողնել երկիրը: Արաբական ԶԼՄ-ների տվյալներով, Իրաքում տեղակայված ամերիկյան զինծառայողների ընդհանուր թիվը կազմում է 5,5 հազար մարդ: Նրանք տեղակայված են Բաղդադում (Ալ-Թաջիի եւ Վիկտորիի ռազմաբազաները), արևմտյան Անբար նահանգում (Աքին ալ Ասադ եւ Ալ-Հաբանիա), Նայնավի հյուսիսում (Ալ Քայարան՝ Քիրքուքի Ռինջ ռազմաբազայում և Բալյադ ալ-Ջավիան՝ Սալահ ալ-Դինում), ինչպես նաև բանակային համալիր է գտնվում Էրբիլում՝ քրդական ինքնավարության վարչական մայրաքաղաքում, հաղորդում է ТАСС-ը:
10:45
10:31
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44