2016 թվականի հունվարի 22-ին՝ ժամը 21:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Աթոյան և Նոր Արեշ փողոցների խաչմերուկում Լաուրա Գ.-ն իր վարած ավտոմեքենայով, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչից հետո վարորդ Լաուրա Գ.-ն, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է դեպքի վայրից:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում քրեական դատավարության մասնակից Լաուրա Գ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է վարույթն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից իրեն ինքնասպանության փորձի հասցնելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ Լաուրա Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր կողմից վրաերթ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննող քննիչները, իր արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելով, փորձել են ստիպել խոստավանել, որ հանցագործությունը կատարվել է ոչ թե իր, այլ Գ. Ս.-ի կողմից, որի ինքնությունը, իբր, ինքը թաքցնում է, ինչի պատճառով էլ փորձել է Երևան քաղաքի «Հաղթանակ» կամրջից ցած նետվելու միջոցով ինքնասպան լինել, ինչը սակայն կանխվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:
Լաուրա Գ.-ն հայտնել է նաև, որ դեպքից մի քանի օր անց նույն քննիչները, իր տանը խուզարկություն կատարելու ընթացքում, վատառողջ մորը պատմել են իր կողմից վրաերթ կատարելու դեպքի մասին, ինչը պատճառ է հանդիսացել մոր ինքնազգացողության վատթարացման: Այդ հանգամանքից ընկճված՝ տան լոգասենյակում՝ խոհանոցային դանակով, կրկին փորձել է ինքնասպան լինել:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից Լաուրա Գ.-ին առերևույթ ինքնասպանության փորձի հասցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02