ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է վերանայել դպրոցների տնօրենների ընտրության կարգը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նշեց, որ դպրոցների տնօրենների ընտրության հետ կապված խնդիրներ կան:

«Խնդիրները տարբեր են, կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ: Հանգել ենք եզրակացության, որ, այո, կա խնդիր տնօրենների ընտրության ժամանակ ուսուցիչների ու ծնողների մասնակցության հետ կապված: Ծնողներն ավելի քիչ են ներկայացված, ինչի մասին հենց իրենք բարձրաձայնում են»,-ասաց Աշոտ Արշակյանը:
Նախարարությունն առաջարկվող փոփոխություններով նախատեսում է ուժեղացնել ծնողների դերը և ընդգծել նրանց նշանակությունը ոչ միայն տնօրենների ընտրության հարցում, այլև խորհուրդների աշխատանքներում, դպրոցի կառավարման գործընթացում:
Ներկայում տնօրենի ընտրության խորհուրդը բաղկացած է 8 անդամից: Երկուական ներկայացուցիչ ունեն դպրոցի մանկավարժական և ծնողական խորհուրդները: Ընդգրկված են ներկայացուցիչներ նաև Կրթության և գիտության նախարարությունից, ինչպես նաև համապատասխան լիազոր մարմնից: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է խորհրդի կազմն ընդլայնել՝ հասցնելով 9-ի. մանկավարժական և ծնողական խորհուրդներն այստեղ կունենան 3-ական ներկայացուցիչ:«Նախատեսում ենք նաև այնպես անել, որ ծնողական և մանկավարժական խորհրդի ներկայացուցիչները մինչև տնօրենի ընտրությունը հանդիպեն թափուր պաշտոնին հավակնող յուրաքանչյուր թեկնածուի հետ: Հավակնորդները պետք է ներկայացնեն իրենց զարգացման ծրագրերը և՛ մանկավարժական խորհրդին, և՛ ծնողական խորհրդին»,-ասա Աշոտ Արշակյանը:
Հանրակրթության վարչության պետի խոսքով, առաջարկվում է, որ հավակնորդները հանդիպեն նաև աշակերտական խորհրդի հետ:
«Ներկայում նման բան չկա, դա նորություն է: Նախատեսում ենք մանկավարժական և ծնողական խորհրդին հնարավորություն տալ ավելի լայն մասնակիցներով ընտրել դպրոցի տնօրենին: Այսինքն՝ մանկավարժական կամ ծնողական խորհուրդը ընդհանուր կկատարի իր ընտրությունը եղած թեկնածուներից, ինչից հետո տնօրենի մրցույթի խորհրդում արդեն իրենց ներկայացուցիչները կընտրեն հենց այդ թեկնածուին: Մենք հանդիպել ենք ծնողների հետ, նրանք պնդում են, որ իրենց մասնակցությունը և ձայնը ներկայում որոշիչ չեն: Հետևաբար, մենք հիմա քայլեր ենք ձեռնարկում նրանց դերակատարությունն ավելացնելու համար»,-ասաց Աշոտ Արշակյանը:
Այն դիտարկմանը, թե հաճախ լինում են դեպքեր, երբ դպրոցի տնօրեններն իրենց ծանոթներին են աշխատանքի տեղավորում, Աշոտ Արշակյանը նշեց, որ նման խնդիր գոյություն ունի, հետևաբար այստեղ ևս գործընթացների փոփոխության անհրաժեշտություն կա: Մասնավորապես, առաջարկվում է արմատապես փոփոխության ենթարկել ուսուցիչների թափուր տեղերի մրցույթի կարգը:
«Առաջիկայում դա ևս փոփոխության կենթարկվի, այստեղ էլ գործընթացը պետք է դարձնել թափանցիկ, որ մարդկային գործոնը նվազ լինի: Մեր բոլոր առաջարկությունները դեռ կդրվեն հանրային քննարկման»,-հավելեց Աշոտ Արշակյանը:
168.am
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
12:35 09.09.26
10:04 10.09.26
11:04 10.09.26
11:22 10.09.26
09:08 09.09.26
12:11 09.09.26
12:57 09.09.26
10:33 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02